ՇՈւՇԻԻ ԴՐԱՄՆԵՐԻ ԹԱԳԱՐԱՆԸ

Շուշիի դրամների թանգարանը ստեղծվել է այս տարվա մայիսին՝ Եռատոնի կապակցությամբ: Կարճ ժամանակահատվածում այն դարձել է Շուշիի պատմա-մշակութային կյանքի կարևոր մասն ու զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրերից մեկը:
Թանգարանում կարելի է տեսնել պատմական Հայաստանի տարբեր տարածքներից հայտնաբերված մետաղադրամներ, Հայաստանի անկախ Հանրապետություններում շրջանառված թղթադրամների նմուշներ, թղթադրամներ, որոնք այս տարվա աշնանն են մտնելու շրջանառության մեջ: Դրամների աշխարհում էքսկուրսը սկսվում է մ.թ.ա. 5-6-րդ դարի նմուշներից և հասնում մինչև մեր օրեր:
Թանգարանում ներկայացված ամենահին հայկական մետաղադրամների նմուշները թվագրվում են մ.թ.ա. 3-րդ դար, հատվել են Ծոփքի թագավորությունում: Առաջին հայատառ մետղադրամներն ավելի ուշ են շրջանառության մեջ դրվել՝ 10-11-րդ դարերում, Կիլիկիայի հայկական թագավորությունում: Դրանց նմուշները ևս կարելի է տեսնել թանգարանում:
Ամենաարժեքավոր ցուցանմուշների շարքում Տիգրան Մեծի, Արտաշես 2-րդի մետաղադրամներն են: «Ճամփորդը» ներկայացնում է թանգարանից ֆոտոշարքն ու առաջարկում այցելել Շուշի՝ հենց տեղում ծանոթանալու հայկական դրամների պատմությանը:
Տաթեւիկ Սարգսյան