ՇՏԱՊՕԳՆՈւԹՅԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈւԹՅՈւՆ՝ ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ-ԵՐԵՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈւՄ

1

Հանգստի ակտիվ շրջանին ընդառաջ` հուլիսի 13-ից սեպտեմբերի 2-ը` ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00-ից 22:00-ը, Երևան-Սևան-Երևան ճանապարհահատվածում կսահմանվի շտապօգնության լրացուցիչ հերթապահություն, այս մասին հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Ծառայությունը կիրականացվի Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության ծառայության միջոցներով` բժշկական կենտրոններում ապահովելով ծառայության անխափան աշխատանք:

2

Շտապ բժշկական օգնության ծառայության աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով մշակվել է հերթապահությունների ժամանակացույց` սահմանելով բժշկական կենտրոնների հերթապահությունների օրերը, շտապ բժշկական օգնության բրիգադների տեղակայումը մայրուղում:

3

Արձանագրված յուրաքանչյուր դեպքի մասին կտեղեկացվի առողջապահության նախարարության քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժին, որտեղ կամփոփվի ստացված տեղեկատվությունը:

Միաժամանակ, առողջապահության նախարարությունը հորդորում է սթափ վարել, պահպանել երթևեկության կանոններն այս շրջանում խիտ երթևեկելի ճանապարհահատվածում, չանտեսել հնարավոր ռիսկերը, որոնք կարող են վտանգել առողջությունն ու կյանքը:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register