ՇՈԳԵՐՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ ԵՆ. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ` ԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

37886308_1010222665806190_3098240934609944576_n (1)

Այս օրերին օդի ջերմաստիճանը Երևանում 39°C-ից 41°C աստիճան է լինելու: Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման  բացասական  ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.

  • խուսափել արևի ուղիղ ճառագայթներից հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում,
  • հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոցներ, հովանոց, հագնել սպիտակ/և կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ,
  • օգտագործել սովորականից շատ ջուր, օրական` մոտ 3 լիտր, կարելի է օգտագործել նաև թան, հանքային ջրեր, առանց շաքարի բնական հյութեր,
  • չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,
  • չգնել բացօթյա պայմաններում պատրասվող և վաճառվող, հատկապես արագ փչացող և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք,
  • արգելվում է գտնվել չօդափոխվող  կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար  ժամանակ մնալ  արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել  փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
  • ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից,
  • ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով  տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին  քնեն  կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register