ՇՈԿՈԼԱԴԻ ԹԱՆԳԱՐԱՆ ԱՇՏԱՐԱԿՈւՄ

2

Աշխարհում շոկոլադի թանգարանները նորություն չեն, և դրանց գոյությունն իսկապես արդարացված է․ ինչպե՞ս կարող է աշխարհի ամենահամեղ ու հայտնի քաղցրեղենը չունենալ թանգարան, հակառակն արդարացի չէր լինի քաղցրակերների համար։

Թանգարանները բավականին շատ են, անգամ թոփ տասնյակներ կան։ Դե իհարկե, ամենահայտնի շոկոլադի թանգարանը Բելգիայում է, Բրյուգեում, որը տասնյոթերորդ դարի ամրոցում են տեղակայել։ Հայտնի են նաև Բարսելոնայի, Մոսկվայի շոկոլադի թանգարանները։

1

Այս բոլոր վայրերում կարելի է ծանոթանալ շոկոլադի պատմությանը, տեսնել շոկոլադից արձաններ, իմանալ, թե տվյալ տարածաշրջանում ինչ տեսակ շոկոլադ է տարածված և ինչպես են այն օգտագործել հին ժամանակներից մինչ օրս։

Հայաստանը ևս որոշեց քաղցրացնել իր կյանքը։ «Գուրմէ Դուրմէ» շոկոլադի տունը Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բացել է Հայաստանում առաջին շոկոլադի թանգարանը։

Այս նորությունը նաև ուրախալի է նրանով, որ, ինչպես հաճախ է արվում, հետաքրքիր գաղափարը չեն իրագործել մայրաքաղաքում՝ նախընտրելով այլ քաղաք։ Սա նախ հետաքրքրություն կմտնցի Աշտարակի քաղաքային կյանքում, հետո՝ կգրավի նաև զբոսաշրջիկներին, հիանալի մտահղացում է։

Հիմնադիրները նշում են, որ այցելուները թանգարանում կարող են ծանոթանալ շոկոլադի պատմությանը, պատրաստման գործընթացներին, ինչպես նաև համտեսել տարբեր միջուկներով պատրաստված շոկոլադ։

Ըստ միջազգային ստանդարտների՝ փաստորեն, ամեն ինչ  ներառված է։ Վստահ ենք, որ շուտով մեր նորաբաց թանգարանում ևս կլինեն շոկոլադե արձաններ, յուրօրինակ միջուկներով շոկոլադներ, և այստեղ ևս քաղցր միջոցառումներ կանցկացվեն։

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register