ՇԱԽՄԱՏԱՅԻՆ  ԹԱԳՆ  ՈՒՂԵՎՈՐՎԵՑ ՉԻՆԱՍՏԱՆ

2

Տան Չժունին՝ շախմատի կանանց աշխարհի նոր չեմպիոնուհին է: Չինաստանը ներկայացնող 25-ամյա գրոսմայստերը տիտղոսը նվաճել է փետրվարի 10-ից մարտի 5-ը Իրանում կայացած աշխարհի առաջնության ընթացքում: «Նոկաուտ» կոչվող համակարգով Չժունին առավելության է հասել 6 մրցակցի նկատմամբ:

Յուրաքանչյուր մրցափուլում կողմերը խաղարկում էին 2-ական պարտիա: Հաղթողին չպարզելուց հետո անցնում էին «թայ-բրեքին»` խաղաժամանակի կտրուկ նվազմամբ և «արմագեդոն» կոչվող պարտիայի խաղարկմամբ, որում սպիտակ խաղաքարերով մրցակիցն ունի 5, իսկ սև խաղաքարերով մասնակիցը` 4 րոպե խաղաժամանակ: Ոչ-ոքիի դեպքում՝ սպիտակ խաղաքարերով շախմատիստին պարտություն է գրանցվում:

Իր հաղթարշավի ճանապարհին Չժունին առավելության է հասել` Սաբինա Ֆոյշորի (մրցաշարի վարկանիշային սանդղակում 56-րդը), Աննա Ուշենինայի (24), Ռուտ Պադամիի (40), Ցզյու Վենցյունի(1), Հարիկա Դրոնավալիի(4) և եզրափակչում` Աննա Մուզիչուկի(2) նկատմամբ: Հատկանշական է, որ Չժունին խաղալով ոչ-ոքի՝ Աննա Ուշենիայի նկատմամբ առավելության է հասել հենց «արմագեդոն» պարտիայում: Մինչ այդ հաջողությունը փոխնիփոխ ուղեկցում էր կողմերից յուրաքանչյուրին:

ՖԻԴԵ-ի պաշտոնական հաշվարկով Չժունին աշխարհի 16-րդ չեմպիոնուհին է: Նա պաշտպանելու է տիտղոսը հայրենակցի` Ցզյու Վենցյունի հետ մրցավեճում, ով ավելի վաղ հաղթել էր Գրան Պրիում: Մրցավեճի անցկացման օրը դեռևս հայտնի չէ:

Նշենք, որ Իրանում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցում էին նաև  Հայաստանի հավաքականի առաջատարներ` Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Նրանք պայքարից դուրս էին մնացել առաջին մրցափուլում:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register