ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ

  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ՇԱԽՄԱՏ. ԼՈՒՅՍ՝ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ շախմատի համաժամանակյա խաղի սեանս՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլիի և մի շարք դատապարտյալների միջև: Միջոցառմանը ներկա էր նաև «Ճամփորդի» թիմը: Մենք զրուցեցինք քերակատարողական հիմնարկի ղեկավարության, դատապարտյալների և Արիանա Կաոիլիի հետ` պարզելու համար, թե ինչ նշանակություն ունեն նմանօրինակ միջոցառումները կողմերից յուրաքանչյուրի համար:

Մտավոր թռիչքի ցատկահարթակը

Մտավոր աշխատանքը հսկայական ջանքեր է պահանջում, այդ իսկ պատճառով էլ՝ շախմատային պարտիայի ժամանակ անհրաժեշտ է ցուցաբերել կենտրոնացվածության բարձր մակարդակ: Անկասակած, շախմատը յուրատեսակ մարզաձև է, ուղեղի վարժանք, մտավոր թռիչքների ցատկահարթակ: Այժմ պատկերացրեք մարդու, ով գտնվելով փակ տարածությունում՝ ստեղծագործելու և ամենօրյա էներգիան ռեալիզացնելու այնքան էլ շատ տարբերակներ չունի: Օրինակ` քրեակատարողական հիմնարկներում նման հարցի լուծման հիմքում կարող է լինել շախմատը, որը չի դասվում մոլախաղերի շարքին և ի տարբերություն նարդու կամ թղթախաղի՝ թույլատրված է բանտախցերում: Իսկապես, հաջողության կամ բախտի գործոնը շախմատի դեպքում հավասարվում է զրոյի: Բոլոր քայլերը ծնվում են շախմատային տախտակի երկու կողմում նստած մարդկանց գլուխներում, իսկ եթե բանտախցում շախմատ խաղացող չկա, միշտ կարելի է տրվել էտյուդների լուծմանը: Բանտարկյալների վրա շախմատի փրկարար ազդեցության մասին կարելի է կարդալ Ստեֆան Ցվայգի հանրահայտ «Շախմատային նովել»-ում: Պատահաբար հայտնաբերելով շախմատային 150 ակնառու պարտիաներ պարունակող գիրքը, գլխավոր հերոս Դոկտոր Բ-ին հաջողվում է հաղթահարել մեկուսացման ծանր, հոգեբանական պաշարումը: Ընդհանրապես, աշխարհի բանտերից շատերում շախմատը գնալով մեծ տարածում է գտնում` դառնալով ռեաբիլիտացիոն գործընթացի ցանկալի բաղադրիչ: Բրիտանական բանտերում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ շախմատն օգնում է բանտերում մարդկանց միջև փոխհարաբերությունների հաստատման բարելավմանը, առօրյա շփմանը, քննադատական մտածելակերպի զարգացմանն ու պատասխանատվության բարձրացմանը:

Կրկին հասարակության անդամ
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացումը տեղի է ունեցել 2014 թվականի վերջնամասում: Էջմիածին քաղաքից քիչ հեռու գտնվող ՔՀ-ում դատապարտյալների թիվը ներկա պահին հասնում է 640-ի: Նրանցից 21-ը դատապարտված են ցմահ:

Քրեակատարողական հիմնարկի ղեկավար, գնդապետ Տիգրան Նավասարդյանը վստահ է, որ սպորտային, մշակութային ցանկացած միջոցառում մեծ նշանակություն ունի դատապարտյալների համար. «25 տարի առաջ հիմնական գործառույթը պատիժ կրելն էր: Այժմ մենք մարդուն միայն ազատությունից ենք զրկում, հասարակությունից հեռացնում: Կա հեռակա ուսուցման հնարավորություն, ընտանիքի հետ երկարատև տեսակցության տարբերակ, մշակութային շփումներ: Նման միջոցառումները շատ կարևոր են դատապարտյալների համար, նրանք իրենց կրկին զգում են հասարակության անդամ: Որպես քրեակատարղական հիմնարկի տնօրեն կարող եմ ասել, որ մենք բաց ենք ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ համագործակցելու համար: Կարող ենք համաձայնության գալ դատապարտյալների հետ նմանատիպ միջոցառումների անցկացման շուրջ: Ցավոք, մինչ այժմ քիչ են եղել դեպքերը, գուցե մարդկանց բանտարկայլներն այնքան էլ չեն հետաքրքրում»:

Շախմատն այլ աշխարհ է տեղափոխում

Արիանա Կաոիլին պատմում է, որ դեռևս փոքր հասակից` 9 տարեկանից է համաժամանակյա խաղի սեանսներ անցկացրել, և յուրաքանչյուր դեպքում մթնոլորտը թեժ է եղել, մասնակիցները լարված խաղացել են: Հատկապես վերջին պարտիայի ժամանակ՝ բոլորն էլ հավաքվել են մրցող կողմերի շուրջ:
«Առաջին անգամ էի խաղում բանտարկյալների հետ: Դապատարտյաները անսպասելիորեն լավ, որակյալ շախմատ էին խաղում: Իհարկե, մի փոքր տխրության զգացում կար, սակայն երբ շախմատ ես խաղում, քո համար տարբերություն չկա` որտեղ և ում հետ ես խաղում: Էական չէ խաղացողների տարիքը, սեռը… , պարզապես շախմատ ես խաղում: Շախմատ խաղալիս ամբողջովին այլ աշխարհ ես տեղափոխվում»:
Արիանան նաև վստահ է, որ շախմատը մտքի առողջություն է բերում բոլորին: Միևնույն ժամանակ երեք տեսակի մարդիկ կան, որոնց համար հատկապես շախմատը բարերար ազդեցություն է թողնում. «Երեխաներին շախմատը սովորեցնում է պայքարել, տարեց մարդկանց համար օգտակար է սոցիալական ներգրավվածության առումով, օգնում է միտքը աշխատացնել: Գիտնականները նաև պարզել են, որ շախմատն օգնում է տարեցների շրջանում նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Երրորդը` բանտարկյալների պարագայում այն օգնում է զարգացնել, գործուն, աշխատունակ վիճակում պահել միտքը: Շախմատն ասես թերապիա լինի բանտարկյալների համար, որն օգնում է նրանց ավելի հեշտ ինտեգրվել հասարկությանը»:

Դրական լիցքերի աղբյուր

«Ճամփորդը» զրուցել է Ռուբեն Սարգսյանի հետ, ով քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում «Համագործակցություն հանուն Ժողովրդավարության» ՀԿ-ի կողմից հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ է.
«Հազվադեպ են լինում նման միջոցառումներ: Անկասկած դրական երևույթ է և ազատազրկված անձանց համար դրական լիցքերի աղբյուր: Բոլորս էլ գիտենք, որ բացասական լիցքերն ավելի շատ են բանտերում: Գուցե հասարակության կողմից դրսևորվող այսպես ասած` սուբյեկտիվ մոտեցումն է, ինչպես նաև` դատապարտյալների անտեսվածությունը, որ նման միջոցառումները հաճախ չեն լինում: Կարծում եմ, որ քրեակատարողական հիմնարկների ղեկավարները, աշխատակիցները դրական են տրամադրված. չէ՞ որ շախմատն ուղղակիորեն նպաստում է սոցիալ-հոգեբանական վիճակի բարելավմանը»:

Էնդշպիլ (վերջնախաղ)

Համաժամանակյա խաղի սեանսին մասնակցում էին ՀՀ քաղաքացի 12 դատապարտյալ, 7 օտարերկյա դատապարտյալ և «Արմավիր» ՔՀ-ի մեկ աշխատակից` հոգեբան Արման Աղաքարյանը: Պարտիաներն ընթանում էին արտերկյա դատապարտյալների համար նախատեսված ենթաբաժնում: Ընդհանուր առմամբ փոքր մրցումը տևեց 5 ժամ: Բոլոր պարտիաներում սպիտակ խաղաքարերով խաղացող Արիանա Կաոիլին հաղթանակ տարավ: Առաջինը անձնատուր եղավ Հակոբ Աբաջյանը: Նա առաջին խաղատախտակի վրա էր խաղում և սև արքային ինքնակամ տապալեց 2 ժամ պայքարից հետո: Հակոբը 27 տարեկան է, 16 տարվա անազատության է դատապարտվել՝ սպանության համար: Արդեն 5 տարուց ավել բանտում է անցկացրել :
«Մեծ պատիվ էր խաղալ Արիանայի հետ: Այստեղ էականը հաղթելը կամ պարտվելը չէր: Նա շատ հետաքրքիր էր խաղում, և նրանից սովորեցի որոշ հնարքներ: Ազատ ժամերին հաճախ եմ շախմատ խաղում: Քրեակատարողական հիմնարկի ներքին առաջնությունում 5-րդ տեղն եմ զբաղեցրել»,-նշում է Հակոբը:
Աբաջյանը խոստովանում է, որ երաժշտության կարիք ունի: 11 տարի զբաղվել է երաժշտությամբ, դաշնամուր է նվագել: Շատ կուզենար, որ քրեակատարողական հիմնարկ երբեմն նաև երաժիշտներ այցելեին:Հարցնում ենք` օրինակ Տիգրան Համասյա՞նը: Ասում է` հրաշալի կլիներ:

Ժամանակի ընթացքում հանձնվողները շատանում են և մնում են համառ պայքարող 4-5 դատապարտյալ: Նրանց մեջ առանձանաում է յուրաքանչյուր քայլը թղթի վրա գրանցող երիտասարդը: Միանգամից զգացվում է, որ շախմատային կրթություն է ստացել: Ինչպես հետագայում պարզվեց, 28-ամյա Անդրանիկ Ասրյանը Ավանի մարզադպրոցում իսկապես 6 տարի շախմատ է պարապել, ունի շախմատի առաջին կարգ: Հենց Անդրանիկն է մնում վերջին խաղացողը: Բոլոր մասնակիցները, աշխատակիցները շրջափակում են Արիանային և Անդրանիկին: Վերջինս պարտիայից հետո խոստովանում է, որ ձիով սխալ քայլ արեց, հակառակ դեպքում հաղթելու լավ շանսեր ուներ:
«Գողության պատճառով արդեն 1.5 տարի է ինչ անազատության մեջ եմ, բայց բոլորը համոզվել են, որ թյուրիմացություն է եղել: Մինչ ազատ արձակվելը մնացել է մեկ տարի: Երբ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն էր միաժամանկյա խաղի սեանս տալիս, ես կրկին մնացի վերջին պայքարողը: Շատ կարևոր են այս միջոցառումները: Կրկին քեզ հասարակության անդամ ես զգու»,- հագեցած օրվա ավարտին ասում է Անդրանիկ Ասրյանը:
Անցկացված շախմատային պարտիաներին մասնակցել են հետևյալ դատապարտյալները` Արսեն Ավետիսյանը, Գևորգ Չիլինգարյանը, Գագիկ Գալստյանը, Անդրանիկ Ասրյանը, Հակոբ Աբաջյանը, Վալերիկ Հովհաննիսյանը, Պետրոս Գրիգորյանը, Վաղարշակ Արաշակին, Էդուարդ Դանիելյանը, Դավիթ Պետրոսյանը, Գարիկ Ստեփանյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը: Արտերկրյա քաղաքացիներից` Վանգ Չուանգը(Չինաստան), Ռաֆայել Զելբերտը(Լեհաստան), Հովհաննես Աբգարյանը(Ուկրաինա), Ֆիրազ Վեհբեն(Լիբանան), Ադի Յոհան Բլայան(Ռումինիա) և Ֆարշադ Խալիլին(Իրան):
Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register