ՇԱՆ ՏԱՐԻՆ՝ ԸՍՏ ՖՈւՏՈւՐՈԼՈԳՆԵՐԻ

15

 Սիրելի ընթերցող,

միասին ևս մեկ տարվա ճանապարհ անցանք, համատեղ ճանապարհ, որ շարունակություն ունի և մեզ լուսավոր ափերի է հասցնելու: Այս օրերին յուրաքանչյուրս՝ առնվազն ինքներս մեզ համար ամփոփում ենք տարին, հատիկ- հատիկ վերհիշում կարևոր ու շրջադարձային պահերը: Սիրելի տոների շեմին շնորհավորում եմ բոլորիդ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ, մաղթում, որ նոր տարին ավելի ուժեղ ու ինքնավստահ սկսեք, որ Ձեր կյանքում առաջընթաց ու դրական փոփոխություններ լինեն: Հիշեք, որ հաջողության գրավականը լավատեսությունն է՝ գումարած անդուլ աշխատանքը: Աշխատեք Ձեզ վրա, ինքներդ Ձեզ ավելի ուժեղ ու կամային դարձրեք, զինվեք նոր հմտություններով ու գիտելիքով:Եվ իհարկե՝ անսահման երջանիկ ու սիրով եղեք: Կհանդիպենք 2018-ին:

Քսանմեկերորդ դարն անվերադարձ ինտելեկտինն է ու դրանով պայմանավորված՝  քաղաքակրթությունն անընդհատ ու նոր հարթակներ է նվաճում: Տեխնոլոգիական բումը ներխուժել է մարդու կյանքի ամեն  մի ոլորտ և նահանջելու որևէ ցանկություն չունի: Ավելին, առաջ ու առաջ է գնում, անընդհատ  մրցակցության  մեջ պահելով երկրներին, նոր մարտահրավերներ առաջադրելով տնտեսությանն ու գիտությանը՝ առաջնահերթ: Ու այս ամենից անմասն  չի մնում նաև Հայաստանը:

Գիտնականներն արդեն  կանխատեսումներ ունեն, թե եկող՝ 2018-ին  ինչ է սպասվում մարդկությանը: Քանի որ աշխարհն արդեն  «ինտերնետ» անվամբ միասնական ցանցով է պատվել, այստեղից էլ կգա տարվա մարտահրավերներից մեկը.

2018-ին կիբեռհարձակումները կհասնեն իրենց բարձրակետին ու կազդեն գրեթե բոլորի կյանքի վրա: Սև ու սպիտակ  «հակերների պատերազմը» մոտ է: Սևերն արդեն միլիոնավոր մարդկանց անձնական տվյալներ են գողացել, սպիտակները փորձում են ուժեղացնել համակարգերի անվտանգությունը, սակայն կազմակերպությունները ոչ միշտ են հետևողական սեփական կիբեռանվտանգության հարցում:2018 թվականին հրատապ կդառնա կիբեռապահովագրությունը: Հուսով ենք՝ Հայաստանում հաղթող կմնան  սպիտակ  հակերները:

Ի դեպ, Հայաստանը եկող տարի վերջապես իր վերածնված  կրկեսը կունենա, որն արդեն կկրի արդիական  տեխնոլոգիաների կնիքը՝ վերջին  խոսքով, սկսած արտաքին  հարդարումից: Ասում են, որ արտաքին պատերին թվային հսկա էկրանները հրաշքներ են ցուցադրելու: Աշխարհում  250 տարվա պատմություն ունեցող կրկեսային արվեստը  շատ է փոխվել, սակայն այն շարունակում է մնալ փոփ արվեստ՝ փոքրերի ու մեծերի համար:

Քաղաքակրթության զարգացման  մարտահրավերներից մեկն էլ  բնապահպանական խնդիրներն են, որոնք ստիպում են վերանայել շատուշատ հարցեր: 2018-ին էլեկտրական մեքենաներն արդեն կկարողանան մրցակցել վառելիքով աշխատողների հետ: Կարճ ժամանակ անց դուք ևս կհամոզվեք,որ էլեկտրական մեքենաներն ավելի ձեռնտու են: Արդեն ավելի մատչելի մարտկոցներ են արտադրվում և էլեկտրական մեքենաները 1 լիցքավորումով կարողանում են հաղթահարել մինչև 500 կմ տարածք: Արդյունքում  աշխարհում էականորեն կնվազի  նավթի պահանջարկն ու նավթարդյունահանող երկրների ազդեցությունը, նկատելիորեն կաճի նոր սերնդի մարտկոցների  համար  կարևոր բաղադրիչ  հանդիսացող կոբալտի պահանջարկը:

2018-ին գիտնականները կլծվեն կլիմայական գլոբալ փոփոխությունների հետևանքների չեզոքացմանը: Եթե ավելի պարզ,ապա գիտնականները՝ մոլորակը հովացնելու  և արևի լույսի մի մասը  տիեզերք անդրադարձնելու միջոց  կփնտրեն:

2018 թվականին լայն տարածում կգտնեն մարդուն դեմքով ճանաչող տեխնոլոգիաները՝ մեծապես փոխելով մեր կյանքը: Մարդու դեմքը կդառնա իր ծածկագիրը և բանալին, օրինակ, սմարթֆոնից օգտվելու, բանկային գործարքներ անելու կամ բանկոմատից գումար հանելու  ժամանակ: Այս տեխնոլոգիան հնարավորություն կունենա հետևելու նաև մարդու կենսակերպին:

Գիտնականները խոստանում են  2018-ի վերջում զբոսաշրջային տուրեր կկազմակերպել դեպի տիեզերք: Ֆանտաստիկայի ժանրը  դառնում է փաստագրություն:

Ինչպես կպահեն  իրենց աշխարհի  խոշոր խաղացողները.Ռուսաստանը 2018-ին հյուրընկալելու է ֆուտբոլի Աշխարհի առաջնության մասնակիցներին: Տարվա նշանակալի սպորտային իրադարձությունը  բնակչությանը մատուցվում է իբրև Ռուսաստանի արտաքին քաղաքականության հաղթանակ և երկրի երբեմնի հզորության վերածնունդ:

2018-ի նոյեմբերին Դոնալդ Թրամփը կառերեսվի իր մեծագույն քաղաքական թեստին.ամերիկացիները միջանկյալ հանրաքվեով կգնահատեն իրենց նախագահին, նրա ձեռքբերումները, կառավարման կարողությունն ու թերացումները: Եթե դեմոկրատները լավ աշխատանք տանեն, նախագահ Թրամփը իմպիչմենթի վտանգի առաջ կարող է կանգնել:

2018-ին Հյուսիսային Կորեան կունենա ատոմային հրթիռներ, որոնք կարող են հասնել ամերիկյան մայրցամաք: 2018-ին երկու տաքգլուխ առաջնորդների՝ Կիմ Ջոնջ Յունի և Դոնալդ Թրամփի միջև վտանգավոր ատոմային բանակցությունների ականատեսը կլինենք:

Այսպիսով կերևա, թե ինչ կլինի 2018-ին՝ սառը պատերազմ, ատոմային ձմե՞ռ, թե՞ առողջ բանականության բացարձակ իշխանություն:

Սիրով՝ ձեր Արիանա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register