ՇԱԽՄԱՏ. ՀԱՅՏՆԻ Է «ԾԱՂԿԱՁՈՐ ՕՓԵՆ»-Ի ԱՆՑԿԱՑՄԱՆ ՕՐԵՐԸ

«Ծաղկաձոր օփեն»-ը տեղի կունենա հոկտեմբերի 19-ից մինչև 28-ը, այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Ծաղկաձոր օփեն»-ի շրջանակներում կանցկացվեն 4 առանձին մրցաշարեր՝ օփեն մրցաշար, մինչև 12 տարեկանների մրցաշար, մինչև 10 տարեկանների մրցաշար, մինչև 8 տարեկանների մրցաշար: Բոլոր չորս մրցաշարերը կանցկացվեն շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն։
Մրցաշարն անցկացվելու է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 3 400 000 ՀՀ դրամ է: Մրցանակները չեն կիսվում և բաժանվում են համաձայն մրցաշարային աղյուսակում գրաված վերջնական տեղի: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու միայն մեկ մրցանակ: Միջազգային (ՖԻԴԵ) վարկանիշ կհաշվարկվի միայն օփեն մրցաշարում։
Ժամակարգ. Օփեն մրցաշար՝ 90 րոպե առաջին 40 քայլի համար` այնուհետև 15 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից: Մինչև 12, 10 և 8 տարեկանների մրցաշարեր՝ 90 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից: Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
* Հայաստանի շախմատի ակադեմիայի սաների համար մուտքավճարները կզեղչվեն 20%-ով։
* 2004թ. և 2005թ. ծնված մասնակիցների համար Օփեն մրցաշարում մուտքավճարները կզեղչվեն 10%-ով։
Մուտքավճարների, ժամակացույցի և այլ մանրամասների կարող ծանոթանալ այստեղ:
Գարեգին Ալեքսանյան