ՍԵՎ ԿԱՐԱՊՆԵՐԸ

2

«Եթե ապագան չի ենթադրում ելք դեպի աստղեր և բազմամոլորակ  հասարակություն, ապա այն ինձ համար չափազանց դեպրեսիվ է»,- մի առիթով ասել է «Սպեյսիքս տեքնոլոջիս» ընկերության ֆուտուրիստ տնօրեն Էլոն Մասքը: Թերևս ձեզ մոտ բնական հարց առաջանա, թե ինչու պետք է սա մեզ մտահոգի: Շտապեմ փարատել ձեր տարակուսանքը:

Նախ և առաջ ուզում եմ նշել, որ տեխնոլոգիաներից ամենևին էլ պետք չէ վախենալ: Դրանք հրաշալի զենք են, ու ճիշտ օգտագործման դեպքում կարող են միմիայն օգուտ բերել։ Անշուշտ, նոր գործիքներին տիրապետելը ենթադրում է, որ մենք պետք է նորանոր հմտություններ ձեռք բերենք: Բիզնեսների թվայնացման և արհեստական բանականության մոտալուտ ժամանակաշրջանին բնակչությանը նախապատրաստելու գործում  կառավարությունը պետք է առաջատարի դեր ստանձնի: Իսկ այս առումով դեռևս անելիք շատ կա, որովհետև մինչ օրս կան մարդիկ, որոնք հպարտորեն նշում են, թե  չունեն էլեկտրոնային հասցե, գրանցված չեն սոցցանցերում կամ չեն  օգտվում սմարթֆոններից։

Գալիք փոփոխություններն անդրադառնալու են աշխատաշուկայի, աշխատուժի արտադրողականության, առողջապահության, ռազմական, տնտեսական, իրավական, մեդիա ոլորտների վրա: Անգամ կաթ և մածուն գնելն է այլ կերպ լինելու, այս ամենի դրսևորումներն արդեն իսկ տեսնում ենք։ Եթե դուք միջին տարիքի եք, ապա կարող եք ակնկալել, որ մինչև ձեր մահկանացուն կնքելը դուք կտեսնեք մեծածավալ ենթակառուցվածքների առաջ գալը տիեզերքում՝ ուրիշ մոլորակների վրա՝ ածխածնային աղտոտման ծավալը նվազեցնելու համար: Մենք մասշտաբային և ավերիչ կիբեր հարձակումների ականատեսը կլինենք: Ուղղված լինելով գլխավորապես ֆինանսական կառույցների դեմ, դրանք ի վիճակի կլինեն ազդելու աշխարհով մեկ ընթացող դեմոկրատական ընտրություների արդյունքների վրա: Բարիքի հասնելու համար նույնպես կօգտագործվի այդ նույն տեխնոլոգիան: Դրանց միջոցով մարդկանց կյանքը՝ կրթական, ֆինանսական արդյունավետության տեսանկյունից էապես կբարեփովի: Տեխնոլոգիաներից  վախենալու փոխարեն՝ ուղղակի պետք է սովորենք ադապտացվել դրանց: Մենք այլևս չենք կարող ապրել և հույսներս դնել երեկ ձեռք բերված հմտությունների և գիտելիքի վրա: Եվ վերջապես, մենք պետք է տեղյակ լինենք բոլոր, այսպես ասած, սև կարապներից: Ինչ են իրենցից ներկայացնում սև կարապնե՞րը:  Սա դարձվածք է, որով մատնանշում են քիչ հավանական, սակայն մեծ ազդեցություն ունեցող միջադեպերը։ Օրինակ՝ երկրաշարժը, մի երկրի մեկ այլ երկիր ներխուժումը,  մեծամասշտաբ կիբեր հարձակումները Ուոլսթրիթի վրա, անգամ սեպտեմբերի 11-յան տեռորիստական ակտը:

Ոչ ոք ի զորու չէ կանխագուշակել նման միջադեպերը, սակայն երբ նրանք պատահում են, վերջիններիս ունեցած ազդեցությունը նկատելիորեն փոխում են թե՛աշխարհի, և թե՛մեր կյանքի  ընթացքը: Հետաքրքրությունից դրդված, «Ճամփորդ»-ի թիմը փորձեց կանխատեսել, թե ինչ կկատարվի 2025-ին բոլոր ոլորտներում: Որքան էլ տարօրինակ էր, բայց ոչ ոք  սև կարապների մասին  այդպես էլ չմտաբերեց: Ոչ ոք չմտածեց անգամ իրականում սպասվող կամ սպասվելիք թրենդների մասին: Ինչու՞: Ինչու մենք առօրյա մտածելակերպից այն կողմ ոչինչ չենք տեսնում: Մենք չենք հավատում, որ նման փոփոխությունները կարող են գալ արագ ու աննկատ:

Ժամանակն է բացելու մեր միտքն ու աչքերը: Մենք պետք է փորձենք տեսնել թե ինչ կարող է կատարվել և ինչ է կատարվում: Սա ստիպում է, որ մենք այլ կերպ նայենք ապագային ու հարկադրում, որ մոռանանք, մի կողմ թողնենք մեր իմացածի մեծ մասը: Սա պահանջում է երևակայություն և մեր կանխատեսման հմտությունների զարգացում:

Հարկավ, դժվար է մեր ընթացիկ իրականությունից, առօրյայից կտրվելը, սակայն պատմությունը փաստում է, որ սև կարապները պատահում են, և նրանք անճանաչելիորեն փոխում են մեզ: Ուրեմն, հանկարծակիի գալու փոխարեն, եկեք բացենք մեր մտքերը, որպեսզի կարողանանք առավելագույնս օգտագործել մեր հնարավորությունները, և դրա օգնությամբ ապրենք՝ առանց կարապների հանդեպ ունեցած վախի։

Սիրով ՝ձեր Արիանա  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register