ՍԵՆԹ ԼՈւԻՍ. ԱՐՈՆՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ՀԱՂԹՈՂ Է ԱՌԱՋԻՆ ՓՈւԼՈւՄ

1

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում օգոստոսի 13-19-ը տեղի է ունենում «Grand Chess Tour»-ի 4-րդ մրցաշարը, որը բաղկացած է երկու փուլից` արագ շախմատի մրցաշար և կայծակնային: Այսօր` օգոստոսի 17-ին, ավարտվել է արագ շախմատի մրցաշարը, որում միանձնյա հաղթող է ճանաչվել Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը` 10 գրոսմայստերների հետ պայքարում հավաքելով 12 միավոր (մրցաշարի կանոնակարգով հաղթանակի դեպքում տրվում է 2, իսկ ոչ-ոքիի դեպքում` 1 միավոր): 2-3 տեղերը զբաղեցրած Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) վաստակել են 10-ական միավոր: Հատկանշական է, որ ուժեղագույն այս մրցաշարին մասնակցել է նաև շախմատի երբեմնի «արքան»` Գարրի Կասպարովը:

2

Արագ շախմատի մրցաշարում կողմերին տրվել է 25-ական րոպե ժամանակ՝ գումարած 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: Կայծակնային շախմատի մրցաշարում կողմերին տրվելու է ընդամենը 5-ական րոպե ժամանակ՝ գումարած 3 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար: Հաղթողը որոշվելու է երկու մրցաշարերում(արագ և կայծակնային) հավաքած գումարային միավորների հիման վրա:

Սենթ Լուիսի մրցաշարի մասնակիցների ցանկը` Գարիի Կասպարով (Ռուսաստան, Խորվաթիա), Լևոն Արոնյան (Հայաստան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վիշի Անանդ (Հնդկաստան), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան), Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան), Լեյներ Դոմինգես (Կուբա), Դավիդ Նավարա (Չեխիա), Լե Կուանգ Լյեմ (Վիետնամ):

Արոնյանը հաղթանակ է տարել Անանդի, Կարուանայի, Կարյակինի, Դոմինգեսի և Նավարայի նկատմամբ: Կասպարովի և Նակամուրայի հետ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի, իսկ Նեպոմնյաշչիին և Լյեմին Արոնյանը պարտվել է: Ավարտված և սպասվող պարտիաներին կարող եք ծանոթանալ այստեղ: Պարտիաները մեկնարկում են Երևանի ժամանակով 22:00-ին:

Աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը, ով 12 տարի առաջ ավարտել է շախմատիստի պրոֆեսիոնալ կարիերան, արագ շախմատի այս մրցաշարում Նավարայի և Անանդի հետ կիսել է 8-10-րդ հորիզոնականներն` իր ակտիվում ունենալով 7 միավոր:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register