ՍԵՄԻՆԱՐ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

semianr

«Ճամփորդ» հասարակական հիմնադրամը փետրվարի 3-ից 4-ը տնտեսական լրագրողների համար կազմակերպում է 2-օրյա սեմինար «Հանրային քաղաքականություն և տնտեսագիտություն. ինչպես ներկայացնել պարզ և արդյունավետ ձևով» թեմայով: Միջոցառմանը զեկուցմամբ հանդես են գալու բանախոսներ արտերկրից և ոլորտի առաջատար փորձագետներ Հայաստանից: Սեմինարը կազմակերպվում է  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ: Սեմինարը տեղի կունենա Աղվերանի Best Western հյուրանոցային համալիրում:

Ցավոք, մենք չենք կարողանա ընդունել բոլոր հայտերը: Այդ պատճառով միջոցառմանը մասնակցելու համար ընտրվելու են 20 լրագրողներ՝ տարբեր լրատվամիջոցներից, ում մասնակցությունն անվճար է լինելու և մենք հոգալու ենք այդ մասնակիցների բոլոր ծախսերը (տրանսպորտ, գիշերակաց, սնունդ և այլն):

Մասնակիցներին Երևանից Աղվերան տեղափոխելու համար փետրվարի 3-ին, ժամը 9:00-ին Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ կսպասեն միկրոավտոբուսներ: Սեմինարին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել այստեղ և լրացնել տվյալ հայտը:

Դիմումների վերջնաժամկետն է հունվարի 31-ը:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register