ՍԱՐՍԱՓ ԽՑԱՆՈւՄՆԵՐԻ ԵՎ ԹՅՈւՐԻՆԳՅԱՆ ՆՐԲԵՐՇԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

3

Աշխատանքային օրվա ավարտին Կիևյան փողոցում ստեղծված՝ ծայրը չերևացող խցանման ընձեռած հնարավորությունից «օգտվելով»՝ տաքսու վարորդի հետ զրուցում ենք հնարավոր պատճառների ու լուծումների մասին: Ասում է` «ամեն օր նույն «կյանք մաշող» իրավիճակն է, իսկ դեկտեմբերի 10-ից սկսվելու է իսկական սարսափը… վերջին 20 օրերի ընթացքում, երբ մարդիկ սկսում են ակտիվորեն առևտուր անել, քաղաքի երթևեկությունը լիովին կաթվածահար է լինում»:

1

Չգիտեմ` ձեզ մոտ ինչպես, բայց նախամանորյա տոնական տրամադրությունս մշտապես փչանում է՝ անտանելի խցանումների ու այդ օրերին քաղաքում հայտնվող նյարդի պատճառով: Մինչդեռ այդպես պիտի որ չլիներ: Ինչևէ: Երևանում նախատոնական օրերի մեկնարկն ազդարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպանատան բակում կազմակերպված Սբ.Ծննդյան տոնավաճառը: Այստեղ ևս առկա էր տարվա այս շրջանում գերմանական քաղաքներին բնորոշ, գերմանական հրապարակներում և այգիներում կազմակերպվող տոնավաճառների շունչը` եռացող գինու (գլյուվայն), պատրաստվող Թյուրինգյան նրբերշիկի` օդում տարածված բույրի ու ձեռագործ գեղեցիկ աշխատանքների առատության տեսքով:

4

Դեսպանատան աշխատակիցները` տոնական կարմիր գլխարկներով, գլյուվայն և մանկական պունշ էին վաճառում: Կային քաղցրավենիքի տաղավարներ, մեկ այլ տաղավարում սպիտակ մեղր էին հյուրասիրում և վաճառում: Շատ էին հայկական ձեռագործ աշխատանքների տաղավարները, իսկ տոնավաճառի ամենահետաքրքիր անկյունը գերմաներենով տպագրված արվեստի գրքերի, գերմանական գրականության և բառարանների վաճառքն էր` անհամեմատ էժան գներով: Հատկապես գերմաներեն սովորող ուսանողների և դպրոցականների համար որակյալ գրքեր ձեռք բերելու հրաշալի պատեհություն էր ստեղծվել: Այնուհանդերձ, ամենաակտիվը նրբերշիկների տաղավարն էր, որի մոտ «հոդ-դոգ»-երի ձեռքբերման համար հերթեր էին գոյացել: ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի պարզաբանմամբ՝ տոնավաճառի նպատակը միայն գեղեցիկ, հաճելի ժամանակ անցկացնելը չէր:

2

Տոնավաճառը բարեգործական նպատակ էր հետապնդում: 500-ական դրամ մուտքավճարներն ու վաճառքից գոյացած հասույթն ուղղվելու է Հայաստանում ապրող կարիքավոր մարդկանց: Դեսպանատան տարածքում եղևնիներ էր վաճառում «Հուսո տուն» բարեգործական կազմակերպությանը: Վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու էր ծեր և կարիքավոր անձանց:
Հ.Գ. Թերևս տեսած կլինեք, որ վերջին տարիներին մեզ մոտ` Հյուսիսային պողոտայում նույնպես փայտե տնակ-տաղավարներ են տեղադրում և նմանատիպ տոնավաճառ կազմակերպում: Ինչ խոսք, հետաքրքիր նախաձեռնություն է: Մնում է միայն ՝ նախատոնական խցանումների հարցը լուծել:

5

Լուսանկարները և տեքստը՝
Գարեգին Ալեքսանյանի 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register