ՍԱՐԻ ԹԱՂԻ ՄՈՒԼՏՀԵՐՈՍՆԵՐԸ

  • ՍԱՐԻ ԹԱՂԻ ՄՈՒԼՏՀԵՐՈՍՆԵՐԸ
  • ՍԱՐԻ ԹԱՂԻ ՄՈՒԼՏՀԵՐՈՍՆԵՐԸ
  • ՍԱՐԻ ԹԱՂԻ ՄՈՒԼՏՀԵՐՈՍՆԵՐԸ
  • ՍԱՐԻ ԹԱՂԻ ՄՈՒԼՏՀԵՐՈՍՆԵՐԸ

Մուլտիպլիկատոր Եվա Մուրադյանը սիրելի մասնագիտությունը տեղափոխել է իրական աշխարհ՝ Սարի թաղը դարձնելով  մեր սիրելի հերոսների բնակավայր. «Ինձ մուտկոլլաժներ պատրաստելու գաղափարը միշտ գրավել է, բայց դրանք ստեղծելու պատճառը միայն դրանք սիրելը չէ: Մի օր լուսանկարներս էի նայում ու նկատեցի՝ որքան շատ լուսանկարած տարածքներ ունեմ , որտեղ մարդիկ չկան: Ու ուզեցի անկախ ինձնից ինչ-որ բան ավելացնել : Մտքովս մուլտ հերոս անցավ , կտրեցի-դրեցի լուսանկարի վրա, չէի մտածում, որ դա շարունակական բնույթ է կրելու: Օգտագործել եմ բոլոր այն մուլտհերոսներին, որոնց մանկուց սիրել եմ,այն մուլտերը, որոնց հետ տարբեր-տարբեր հիշողություններ են կապված»,-ասում է կոլլաժների հեղինակն ու նշում, որ առաջին մուլտկոլլաժը կիսափլված շենքի «Բեմբի» եղնիկն էր:

Փորձնական կոլլաժից հետո երևանյան ամսագրերից մեկը Եվային առաջարկում է մուլտհերոսների մի ամբողջ  թաղամաս կառուցել, օրինակ, Սարի թաղում: Եվան էլ վերցնում է լուսանկարչական սարքն ու  գնում սիրելի մուլտհերոսների համար նոր տներ փնտրելու:

Երիտասարդ մուլտիպլիկատորը դեռևս ցուցահանդեսներ չի ունեցել, անգամ զարմանում է, որ իր կոլլաժները կարող էին այդչափ սիրվել ու հետաքրքրել մարդկանց: Կարծում է, որ Սարի թաղի շարքով մուլտկոլլաժները կավարտվեն, քանի որ նա հիմա ամբողջովին զբաղվում է միայն անիմացիայով:

Ճամփորդի» խմբագրությունը հուսով է, որ Եվան, այնուամենայնիվ, ժամանակ կգտնի ու Երևանի բոլոր թաղամասերը կդարձնի հեքիաթային: Ահա ևս մի քանի լուսանկարներ՝ Սարի թաղի յուրօրինակ շարքից:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register