ՍԱՀՆԱԿ ՈՒ ԴԱՀՈՒԿ՝  ՀԱԶԻՎՀԱԶ  ՏԱՔԱՑՆՈՂ  ՎԵՐՄԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ

liji

Օրերը կարճ են ու մռայլ: «Անհիշելի ժամանակներից» Երևանում հայտնված մշուշը, ասես  հեռանալու  նպատակ էլ չունի: Ամեն առավոտ հազիվ բացում ես կոպերդ, կիսաբաց աչքերով փորձում հասկանալ իրավիճակը, գնահատել վեր կենալու և անկողնում թավալվելու պլյուսներն ու մինուսները՝ կատաղի մարտնչելով տաք վերմակի տակից քեզ դուրս կանչող ցրտի դեմ, մտովի պլանավորում օրդ՝ աղոտ մտաբերելով  պլանավորված հանդիպումներիդ մասին…

Հետո՝ ամեն ինչ հետաձգելու համար մի հարմար պատճառ ես հորինում, ու դեմքովդ սահում է մի քանի  ժամ ավել տաք անկողնում պառկած մնալու  հաճույքը  կանխավայելող ժպիտը… Թեյը, տաք ու սառը շոկոլադն անգամ երբեմն անզոր են գտնվում մեր ձմեռային դեպրեսիաների դեմ, երբ ամեն ինչ կորցնում է իմաստը, երբ հասկանում ես, որ անելու ոչինչ չկա…Ոչինչ չկա՞:

Իսկ դու վերջին անգամ ե՞րբ ես սահել սահնակով: Ե՞րբ ես ընկերներիդ, ընտանիքիդ անդամներին գլխիդ հավաքել ու գնացել քաղաքից դուրս՝ պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու: Տեղ չկա՞:

Ուրեմն փետրվարի 19-ին վերցնում ես ընկերներիդ ու գնում Լոռիի ամենասիրուն վայրերից մեկը՝ Թեժ լեռ: Ինչո՞ւ: Որովհետեւ արդեն 47-րդ տարին անընդմեջ հենց այնտեղ է անցկացվում «Լոռվա ձմեռ» մարզական տոնահանդեսը, իսկ դու դրան դեռ չես մասնակցել:

Ինչ է քեզ սպասվում այնտե՞ղ: Բարձր սարերից սահելու, դահուկներ քշելու, մանկությունդ հիշելու ու բարձակռիվ անելու հնարավորություն: Կկարողանաս նաև ուժերդ փորձել բազկամարտում, շախմատի առաջնությունում, դահուկավազքում, սուսերամարտում  ու բազմաթիվ այլ մարզաձևերում: Լոռեցիների հետ շփվելու հնարավորություն էլ կունենաս, ու այս ամենը՝ անվճար: Մասնակցելու համար ընդամենը երկու բան է անհրաժեշտ՝ տաք հագուստ ու բարձր տրամադրություն: Կհանդիպենք Թեժ լեռում:

Տաթևիկ Սարգսյան

 

Մանրամասների համար կարող ես այցելել՝ այստեղ

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register