ՍԱՀԱՐԱ ԱՆԱՊԱՏՈւմ ՁՅՈւՆ Է ԵԿԵԼ

sahara1

Այս կիրակի ձյուն է տեղացել աշխարհի ամենաանսպասելի վայրերից մեկում՝ Սահարայում: Ալժիրյան Աին Սաֆրա քաղաքում եղանակն անակնկալ է մատուցել բնակիչներին՝ 10-15 սմ ձյան տեսքով:

sahara

Աին Սաֆրան ծովի մակերևույթից բարձր է 1000մ, հունվարին միջին ջերմաստիճանը՝ 12.4 0C է: Տեղումները՝ հատկապես ձյան տեսքով, մեղմ ասած, բնորոշ չեն այս քաղաքին: Տարեկան տեղումների քանակն այստեղ 16 սմ է: Պատահական չէ, որ գիտնականները տարածքը բնորոշել են որպես անապատային:

sahara2

Բայց եղանակային կանխատեսումները մինչ հանգստյան օրերն արդեն զգուշացրել էին բնակիչներին՝ սպասել տեղումների ձյան տեսքով: Կիրակի գիշերն արդեն Աին Սաֆրան ձյունով էր ծածկված:

sahara4
Հիշեցնենք, որ այս տարածքը ձյունով էր պատվել նաև նախորդ տարի, որն առաջին դեպքն էր 1979թ.-ի ձյունառատ տեղումներից ի վեր:
Առաջարկում ենք դիտել սահարական ձյան տեղումներից կադրեր՝ արված տեղի լուսանկարիչների ձեռքով: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register