«ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է». ՌՈւԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ

1-(4)

Հուլիսի 3-ին, ժամը 20։30-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում տեղի կունենա «NAZO&Friends»-ի հոբելյանական համերգը։ Տոմսի արժեքը՝ 3000 դրամ։

Հուլիսի 4-ին, ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ռեժիսոր Վուդի Ալլենի «Հրաշքների անիվը» ֆիլմի ցուցադրությունը: Մուտքն ազատ է:

Հուլիսի 4-ին, ժամը 21։00-ին՝ «Ուլիխանյան» ակումբում տեղի կունենա «Air&Gun Project»-ի համերգը, հատուկ հյուր՝ «The Wolves» խումբ։ Տոմսի արժեքը՝ 2000 դրամ։

Հուլիսի 5-ին, ժամը 19:00-ին՝ «Բոհեմ» թատրոնում (Գրողների միության շենք) կբեմադրվի Ն. Դուրյանի «Սե լա վի» ներկայացումը: Տոմսերի արժեքը՝ 1500, 2000, 2500, 3000, 3500, 4000 դրամ:

Հուլիսի 6-ին, ժամը 18:00-ին՝ «Խամաճիկների պետական թատրոն»-ում կկայանա «Մերի Փոպինս» ներկայացման պրեմիերան: Տոմսի արժեքը՝ 1000 դրամ:

Հուլիսի 6-ին, ժամը 19:30-ին՝ «Գոյ» թատրոնում կբեմադրվի «Ես հեղափոխությունն եմ» ներկայացումը: Տոմսերի արժեքը՝ 1500-2000 դրամ:

Հուլիսի 7-ին, ժամը 19։00-ին՝ «Հ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն»-ում կբեմադրվի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» կատակերգությունը։ Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000, 2500 դրամ։

Հուլիսի 8-ին, ժամը 19։00-ին՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում կբեմադրվի «Կամակոր կնոջ սանձահարումը» կատակերգությունը։ Տոմսի արժեքը՝ 1500 դրամ։

Հուլիսի 9-ին, ժամը 18:30-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա մանկավարժ, նկարիչ, դիզայներ Հերիքնազ Խաչիկյանի՝ «Հայկական պար» խորագիրը կրող ցուցահանդեսը: Մուտքն ազատ է:

Հուլիսի 10-ին, ժամը 21:30-ին՝ «Մեցցո» ակումբում կկայանա Ռ. Հախվերդյանի «Սա Երևանն է» խորագիրը կրող համերգը: Տոմսերի արժեքը՝ 3000, 5000, 8000, 10000 դրամ:  

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register