ՌՈւՍ ԿՈՄԻԿՆԵՐԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆՈւՆԻՑ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ ԵՆ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ. ՁԱՅՆԱԳՐՈւԹՅՈւՆ

5

Ռուս հանրահայտ փրանքերներ (մարդ, ով զանգահարում և զրուցում է այլ մարդու անունից) Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) խաղարկել են Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին: Նրանք Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են նախարարին և երկար հեռախոսազրույց վարել վերջինիս հետ :

Հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակվել է այսօր, սակայն բովանդակությունից պարզ է դառնում, որ այն կատարվել է մայիսի 8-ից մինչ մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում, քանի որ Նիկոլ Փաշնինյանի անունից ներկայացածները Բորիս Ջոնսոնի հետ քննարկում են` Փաշինյանի այցը Սոչի, որտեղ վերջինս հանդիպելու էր Վլադիմիր Պուտինին: Զրույցի ընթացքում բրիտանացի միամիտ նախարարը սկսել է խորհուրդներ տալ «կեղծ Փաշինյանին», թե ինչպես շփվի Պուտինի հետ:

«Միակ բանը, որ ռուսներն ընկալում են՝ ուժն ու վճռականությունն է: Այդ պատճառով Պուտինին հստակ ներկայացրեք Ձեր հավակնությունները և Հայաստանի ապագայի տեսլականը: Բայց միևնույն ժամանակ ընդգծեք, որ դա Ռուսաստանի համար սպառանալիք չի ներկայացնում, և նա հիմքեր չունի նյարդայնանալու», – խորհուրդ է տվել նախարարը :

Ինչպես նշում է փրանքեր Վովանը, 18 րոպեանոց հեռախոսազրույցի ավարտին, հերթական կատակից հետո Ջոնսոնը հավանաբար հասկացել է, որ Փաշինյանի հետ չի զրուցում և շպրտել է լսափողը:

Հեռախոսազրույցի ամբողջական ձայնագրությունը կարող եք լսել ստորև (հասանելի են ռուսերեն ենթագրեր):

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register