ՌՈՆԱԼԴՈւՆ ԱԱ-2018-ՈւՄ. ԱՐԴԵՆ ԻՍԿ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՍՊԱՍՎՈՂ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ

cover

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի ավագը, առաջատարը` Կրիշտիանու Ռոնալդուն պարզապես փայլում է աշխարհի 2018 թվականի առաջնության մեկնարկում: Կայացած 2 խաղում նա դարձել է 4 գոլի հեղինակ: Իսպանիայի հետ խաղում Ռոնալդույի հետ-տրիկը փրկել է իր թիմին պարտությունից, իսկ Մարոկոյի դեմ խաղում միակ գոլը խփել է հենց 33-ամյա սուպերաստղը:

Բրիտանական «Squawka» ֆուտբոլային վերլուծություններ ներկայացնող կայքը առանձնացրել է այն ռեկորդները, որոնք Ռոնալդուն արդեն իսկ նվաճել է այս աշխարհի առաջնության ընթացքում, ինչպես նաև` այն ռեկորդները, որոնք դեռ կարող են գրանցվել նրա անվան դիմաց:

1.Ռոնալդուն դարձել է 4-րդ խաղացողը, ով գոլի հեղինակ է դառնում 4 աշխարհի առաջնություններում անընդմեջ` 2006, 2010, 2014, 2018 թվականներին:

1

2.Աշխարհի առաջնությունում հետ-տրիկի ձևակերպելն ինքնին դժվար է, իսկ Իսպանիայի նման զիլ հավաքականի դեմ ընդհանրապես անհավատալի բան է: Սակայն Ռոնալդուն կարողացավ երեք գնդակ ուղարկել Դավիդ դե Խեայի դարպասը: Նա միակ խաղացողն է, որ աշխարհի առաջնություններում երեք գոլ է խփել Իսպանիայի հավաքականին: Նա նաև այժմ ամենատարեց խաղացողն է, որ երբևէ հետ-տրիկի հեղինակ է դարձել աշխարհի առաջնության ժամանակ:

3.Ռոնալդուն այժմ հավաքականների մակարդակով Եվրոպայում ամենաշատ գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստն է` 85 գնդակ:

4. Ձախ ոտքի, աջ ոտքի և գլխի հարվածներով է գրանցվել Ռոնալդուի գոլերն այս առաջնությունում: Նախկինում 1966 թվականի աշխարհի առաջնության ժամանակ պորտուգալացի Ժոզե Տորեսին էր նման բան հաջողվել:

2

5. Ռոնալդուն միակ ֆուտբոլիստն է, որ անընդմեջ գոլի հեղինակ է դառնում 8 հիմնական մրցաշարերում` Եվրոպայի` 2004, 2008, 2012 և 2016 թվականների առաջնություններում և Աշխարհի` 2006, 2010, 2014 և 2018 թվականների առաջնություններում:

Սպասվող ռեկորդներ

1. Պորտուգալիայի հավաքականի պատմության մեջ ոսկե տառերով է գրված Էյսեբիոյի անունը: 1966 թվականին Անգլիայում կայացած աշխարհի առաջնությունում լեգենդար ֆուտբոլիստը 9 գոլի հեղինակ է դարձել: Եթե Ռոնալդուն շարունակի նույն պարբերությամբ գոլեր հեղինակել, կարող է գերազանցել Էյսեբիոյի ռեկորդը:

3

Էյսեբիոն մասնակցել է միայն 1966 թվականի առաջնությանը, սակայն գրանցված 9 գոլով նա մնում է աշխարհի առաջնություններում Պորտուգալիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Ռոնալդուն 4 աշխարհի առաջնություններում կարողացել է խփել 7 գոլ(2006, 2010, 2014-ին` մեկական գոլ և 2018-ին` 4 գոլ): Նա լավ շանսեր ունի գերազանցելու Էյսեբիոյի այս ռեկորդը:

2. Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկը» նույնպես Ռոնադուի առաջնահերթությունների ցանկում կարող է լինել:

3. ԱԱ-2010-ին` Ուեսլի Սնեյդերը և ԱԱ-2014-ին` Լիոնել Մեսսին 4-ական անգամ ճանաչվել են խաղի լավագույն ֆուտբոլիստ: Այս առաջնության խմբային փուլի մեկնարկային երկու խաղերում էլ Ռոնալդուն լավագույնն է ճանաչվել և կարող է այս ցուցանիշով հավասարվել կամ անցնել վերը նշված խաղացողներին:

4

5.Պորտուգալիայի կատաղի մեկնարկը և 2016-ին Եվրոպայի առաջնություն տարած հաղթանակը հիմքեր են տալիս ենթադրելու, որ այս թիմը իրական շանսեր ունի` դառնալու Ռուսաստանում տեղի ունեցող խաղերի չեմպիոնը: Ռոնալդուի համար ամենամեծ մարտահրավերը հենց աշխարհի գավաթը նվաճելն է: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register