ՌՈՆԱԼԴՈՅԻ 11 ՄԵՏՐԱՆՈՑ ՀԱՐՎԱԾԸ ՀԵՏ ՄՂԱԾ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՆՏՈւՆ ԷՐ

1

Ռուսաստանում տեղի ունեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերում փայլող Կրիշտիանու Ռոնալդուին (Պորտուգալիա) ի վերջո կարողացավ կանգնեցնել Իրանի 26-ամյա դարպասապահ Ալիրեզա Բեյրանվանդը: Անչափ լարված և վճռորոշ խաղում դարպասապահը կարողացավ հետ մղել Ռոնալդուի իրացրած 11 մետրանոցը: Ուշագրավ է, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը համարվում է 11 մետրանոցների վարպետ:

B խմբի Պորտուգալիա – Իրան հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Իսկ 11 մետրանոցը նշանակվել է 53-րդ րոպեին, երբ Պորտուգալիան առջևում էր 1:0 հաշվով: Խմբից դուրս գալու համար Իրանին հարկավոր էր չպարտվել, սպասելով Մարոկո – Իսպանիա(2:2) խաղում իսպանացիների ձախողմանը, իսկ հաղթելու դեպքում իրանցիները միանշանակ դուրս կգային հաջորդ փուլ:

Դարպասապահ Բեյրավանդը հուզիչ կյանքի պատմությունը ունի: Նա ծնվել է անտուն, քոչվոր ընտանիքում: Փոքր տարիքից աշխատել է որպես հովիվ և ազատ ժամանակ է միայն խաղացել ֆուտբոլ: Մինչ 12 տարեկանը նա հանդես է եկել «Սարաբ Էյաս» գյուղական թիմում: Բեյրավանդի հայրը դեմ էր, որ որդին լրջորեն զբաղվի ֆուտբոլով: Ապագա ֆուտբոլիստը ստիպված հարազատներից և ընկերներից ճանապարհածաղս է հավաքել՝ ուղևորվելով Թեհրան, որտեղ չունենալով ապաստան… միանգամից ճամբար է խփել ֆուտբոլային ակումբներից մեկի գրասենյակի դիմաց:

Սկզբից նրան մուրացկանի տեղ են դրել և առաջին գիշերվանից հետո Բեյրավանդը նկատել է իր հարևանությամբ դրված մետաղադրամներ: Ի վերջո, նրան ընդունել են մանկապատանեկան թիմ, սակայն ֆուտբոլին զուգահեռ Բեյրավանդը ստիպված է եղել աշխատել հագուստի ֆաբրիկայում, ավտոլվացման կետում և ռեստորանում:

2011 թվականին, 19 տարեկան հասակում Բեյրավանդը նորամուտը նշել է պրոֆեսիոնալ մակարդակում, իրանական «Նավթ Թեհրան» ակումբում: 2014 թվականին նա տեղափոխվել է Իրանի ամենահայտնի ակումբներից մեկի` «Պերսեպոլիսի» կազմ: Այժմ նա ակումբի ամենաբարձր տրանսֆերային արժեքը (1 միլիոն դոլար) ունեցող ֆուտբոլիստն է, ինչը հազվադեպ է լինում դարպասապահների շրջանում:

2014-ից դարպասպաահը նշել է նորամուտը Իրանի հավաքականում: Ի դեպ, 2014-ի նոյմբերին «Տրակտոր Սազիի» դեմ խաղում Բեյրավանդը ձեռքով գնդակը նետել է մրցակցի կիսադաշտ` հարվածային դիրք դուրս բերելով թիմակցին: Վերջինս չի վրիպել, իսկ այս յուրօրինակ գրոհը մեծ տարածում է գտել համացանցում:

Աշխարհի այս առաջնությունն արդեն ավարտվել է Իրանի հավաքականի համար: Դրամատիկ խաղում ոչ-ոքի խաղալուց հետո Իրանը վաստակել է 4 միավոր և հետ մնացել 5-ական միավոր վաստակած Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականներից: Այնուհանդերձ իրանցիները գլխիկոր չեն հեռանում, քանի որ աշխարհի առաջնության ամենաբարդ խմբում անզիջում կռիվ են տվել մինչև վերջին վայրկյանը:

Աղբյուրը`www.washingtonpost.com 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register