7 ՀԱՐՑ. ՌԻՄԱ  ՊԻՊՈՅԱՆ

rima

Խորագրի հյուրն արվեստագետ, խորեոգրաֆ, «Պարարվեստի զարգացման կրթամշակութային հիմնադրամ»-ի տնօրեն Ռիմա Պիպոյանն է:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»: – Ինչը հայն է ստեղծում, հայկական է արդեն, ինչը ոչ՝ պետք չի «հայաֆիկացնել»:

 – Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը: – Վերականգնել Երևանի հին կառույցները: Երևանը ողողել արվեստի գործերով:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Լավ վարձատրվող աշխատանք, հեռանկարային ծրագրեր, զարգացած պետությունների հետ հավասար մրցակցություն:

– Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ: – Գրիգոր Նարեկացի, Կոմիտաս,  Անանիա Շիրակացի:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք: – Ամբողջ միջնադարը:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել: – Ամեն օր զարմանում եմ:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Աշխատասիրություն, նպատակասլացություն, ճկունություն, կամք, հավատ, տաղանդ…

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register