ՌԻԳԱՆ  ՎԵՐԱԾՎԵԼ  Է ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ «ՀԱՇԻՎՆԵՐԸ» ՊԱՐԶԵԼՈՒ ԹԵԺ  ՄՐՑԱՏԵՂԻ

2

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Չեմպիոնական կոչումն են վիճարկում 144 շախմատիստուհի: Նրանց թվում են նաև Հայաստանի առաջատար շախմատիստուհիները` Էլինա Դանիելյանը (ՖԻԴԵ-ի վարկանիշը` 2437), Լիլիթ Մկրտչյանը (2425), Լիլիթ Գալոյանը(2290) և Հայաստանի չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը(2227): Մրցաշարի մասնակիցների ցանկում ամենաբարձր վարկանիշն ունի Ուկրաինայի ներկայացուցիչ Աննա Մուզիչուկը (2587), նրան հետևում են Աննայի հարազատ քույրը` Մարիա Մուզիչուկը(2546), Կատերնյա Լագնոն(2543, Ռուսաստան), Նանա Ձագնիձեն (2528, Վրաստան) և Անտուանետա Ստեֆանովնան(2527, Բուլղարիա):

6-րդ տուրից հետո 5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Նանա Ձագնիձեն և Ալեքսանդրա Գորյաչկինան (2452, Ռուսաստան): Առաջատարներին կրնկակոխ հետևում է  4.5 միավոր վաստակած 12 շախմատիստուհի, որոնց թվում է նաև Էլինա Դանիելյանը: Լիլիթ Գալոյանն ու Լիլիթ Մկրտչյանն ունեն 3.5-ական միավոր, իսկ Մարիա Գևորգյանը` 2.5: Պարտիաները մեկնարկում են Երևանի ժամանակով 16.00-ին:

Մրցաշարն ավարտվելու է ապրիլի 23-ին: Առաջին 14 հորիզոնականներում հայտնված շախմատիստուհիները շախմատի Աշխարհի Գավաթի համար պայքարին մասնակցելու իրավունք են ստանալու:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register