ՌԱՖԹԻՆԳ ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՎՐԱ

4

Ռաֆթինգը Հայաստանում նոր, բայց արագ զարգացող էքստերմալ մարզաձևերից է: Լոռու մարզի Թումանյան համայնքում առաջին փորձարկումներն անելուց հետո Լոռի թրեվլ ընկերությունը էքստրեմալ հանգստի սիրահարներին այսուհետ առաջարկում է կանոնավոր ռաֆթինգային ծառայություններ:

1

Եթե փնտրում եք արկածներ, ադրենալին և աննկարագրելի հիշողություններ, ապա հունիսի 9-10-ը կարող եք մեկնել Լոռի և օգտվել ռաֆթինգի ծառայություններից հենց Դեբեդ գետի վրա: Մինչ ռաֆթինգի երթուղով անցնելը մասնագետները ձեզ կբացատրեն ռաֆթինգից անվտանգ օգտվելու կանոնները, ապա կհագնեք փրկարարական բաճկոններն ու այսքանից հետո միայն դուրս կգաք բաց գետ: Ինչպես նշում են կազմակերպիչները՝ ռաֆթինգն անվտանգ է անգամ լողալ չիմացող մարդկանց համար, քանի որ գետի մակարդակն այնքան էլ բարձր չէ, նավակի շրջվելու հավանականությունը՝ ցածր: Բայց եթե խումբը գնահատում է իրական էքստրիմը, ապա խմբի բոլոր անդամների համաձայնությամբ կազմակերպիչները կարող են կազմակեևպել նաև նավակի շրջում՝ առավել անմոռանալի հիշողություններ ստանալու համար:

2

Հունիսի 9-ի անմոռանալի գիշերակացի մասին ևս կազմակերպիչները մտածել են: Վրաններում կազմակերպվող գիշերակացը կուղեկցվի խարույկի շուրջ կիթառային տրամադրությամբ: Ռաֆթինգի տևողությունը 1 ժամ 20 րոպե է, երկարությունը՝ 12կմ:

3

Ռաֆթինգի մասնակցության վճարը 12000 դրամ է:  Արժեքի մեջ ներառված է
-համապատասխան գույքի տրամադրում
-ԱՊՊԱհովագրություն
-հրահանգավորողների տրամադրում

Ձեզ հետ վերցրեք անհրաժեշտ պարագաներ՝
1․Սպորտային հագուստ,
2․Փոխնորդ հագուստ և կոշիկ
3․Սնունդ և ջուր
4․Արևային գլխարկ և ակնոց:
Նախապես գրանցվելու համար զանգահարեք՝ 094 12 90 13, 096 12 90 13:

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register