ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴՊՐՈՑԸ ՍԿՍԵՑ 2018-2019 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

cover

 Օրերս «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի 2018-2019 ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը։ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը քաղաքական մասնակցություն ու հետաքրքրություններ ունեցող երիտասարդներին համախմբելու համար է։ Այն Հայաստանում ստեղծվել է 2005թ.-ին Եվրոպայի խորհրդի հովանու ներքո։

Միջոցառումը սկսվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանի գլխավորությամբ հնչեցված «Հայր մեր» աղոթքով։ Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի հիմնադիր տնօրեն Արմեն Զաքարյանը, ով  նշեց, որ ՔԴԵԴ-ի գլխավոր գաղափարը Հայաստանի արդիականացումը և  ազգերի մրցակցության մեջ հարգանքի արժանի երկիր լինելն է։

1

Այդ գաղափարի առարկայացումը ՔԴԵԴ-ը տեսնում է իրավական պետության և գիտակից ու պատասխանատու քաղաքացու ձևավորման մեջ։ Բացի դրանից, դպրոցը նպաստում է ինտելեկտուալ քաղաքական էլիտայի ձևավորմանը, նշեց Արմեն Զաքարյանը։ Ողջույնի իր խոսքից հետո նա խոսքը տրամադրեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին, որը շեշտեց, որ դպրոցի շրջանավարտները տարբեր ոլորտի ներկայացուցներ են, որոնք հասել են մեծ հաջողությունների։

4

Անդրադառնալով եվրոպական արժեհամակարգին, նա ասաց, որ դրա հիմքում քրիստոնեությունն է, և մենք կարևոր առաքելություն ունենք։ Այնուհետև Արմեն Զաքարյանը խոսքը փոխանցեց նաև ՔԴԵԴ-ի վաղեմի շրջանավարտներ և համադասարանցիներ  ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին ու քաղաքական վերլուծաբան Արտյոմ Երկանյանին։ Դավիթ Սանասարյանը շնորհավորեց բոլորին այդ ջերմ ընտանիքում ընդգրկվելու համար, հիշեց, որ ինքն արդեն տաս տարի է, ինչ սկսել է իր գործունեությունը, նոր ընդունվածներին խորհուրդ տվեց դասախոսություններից և սեմինարներից որքան հնարավոր է շատ բան քաղել։Արտյոմ Երկանյանը իր խոսքի վերջում կարոտով ասաց՝ երանի Ձեզ։

2

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ իրենից առաջ շատերն են ասել, որ ՔԴԵԴ-ը քաղաքական էլիտայի դարբնոցն է։ Ընթացքում Արմեն Զաքարյանը հիշեց դպրոցի դասախոսներից մեկի խոսքը, թե դուրս եկեք փողոց, այնտեղ ամեն երկրորդը Արշակ Երկրորդն է։  

Միջոցառման վերջին խոսքը տրամադրվեց հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ և ՔԴԵԴ-ի շրջանավարտ Ռուբեն վարդապետ Զարգարյանին։ Նա ժպիտով նշեց, որ դպրոցի ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ այնտեղ բռնություն չկա(բոլորը ծիծաղում են), խոսքը ֆիզիկական բռնության մասին չէ, շարունակում է նա, այլ այն մասին, որ ՔԴԵԴ-ում բոլորը գիտեն լսել իրար։ Նա նաև կարևորեց իքներս մեզ և ուրիշներին լավ ճանաչելու փաստը, որպեսզի կարողանանք դրսից վերցնել այն, ինչն «ընտիր» է։ Միջոցառումն ավարտվեց Արմեն Զաքարյանի կողմից շրջանավարտներին դիպլոմների հանձնման արարողությամբ։ Շրջանավարտների թվում էին տարբեր մասնագիտությունների և տարիքի տեր մարդիկ։

ՔԴԵԴ-ի շրջանավարտներն իրոք արժանի են շնորհավորանքի, քանի որ

Դպրոցում ընդգրկված են ինչպես իշխանության, այնպես էլ ըննդիմության ներկայացուցիչներ, ինչը երաշխավորում է խոսքի ազատությունը։

Դպրոցում դասախոսություններով հանդես է գալիս հանրապետության լավագույն էքսպերտային կազմը։

Դպրոցը կազմակերպում է սեմինարներ, քննարկումներ քաղաքական հիմնարար և հրատապ թեմաներով, իրականացնում գործնական, կիրառական քաղաքագիտության ուսուցում և քաղաքական կրթության ծրագիր։

Իր գոյության 13 տարի տարիների ընթացքում դպրոցի ներկայացուցիչներն արդյունավետորեն մասնակցել են ԵԽ Քաղաքական դասընթացների դպրոցների ընդհանուր ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին և տարբեր քաղաքներում կայացած կոնֆերանսներին։

ՔԴԵԴ-ը Հայաստանի հետ Եվրոպայի խորհրդի համագործակցության լավագույն օրինակն է։

Անահիտ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register