ՔԴԵԴ. ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

1

Սեպտեմբերի 30 -ին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի «Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի» (ՔԴԵԴ) 2017-2018 թթ. ուսումնական տարվա բացման  արարողությունը: Պաշտոնապես 2005 թվականի հունիսից գործող դպրոցը՝ 12 տարվա գործունեության ընթացքում ունեցել է 350 շրջանավարտ: ՔԴԵԴ-ում ուսանել են ԱԺ, կառավարության, Սահմանադրական դատարանի, նախարարությունների աշխատակազմերի աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, խմբագիրներ, լրագրողներ, համալսարաններում քաղաքականություն դասավանդողներ, հոգևորականներ:

IMG_6749

Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ նոր ընդունվածների հետ հանդիպման էին եկել դպրոցի հիմնադիր տնօրեն Արմեն Զաքարյանը, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը: Դպրոցում ուսանում են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ:

IMG_6750

ՔԴԵԴ-ի գոյության իմաստը և տեսլականը արդիական Հայաստանն է: Արդիականության hասնելու համար պետք է անցնել ինքնաճանաչման և աշխարհի ճանաչման ճանապարհով: Ինչպես նաև` ունենալ գիտակից և պատասխանատու քաղաքացի` մի կողմից, մյուս կողմից` իրավական պետություն: Ահա այն երեք հիմնական գաղափարները, որոնք դպրոցի 12 տարվա գործունեության ընթացքում սկսեցին բյուրեղանալ: Այս խնդիրները պետք է լուծվեն, որ հասկանանք` մեզ համար մեր երկիրը կոմֆորտ է:

Եվրոպայի խորհրդի «Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը», սկզբնավորվելով 2005 թվականի հունիսի 29-ին, դարձել է Հայաստանի և եվրոպական կառույցների արդյունավետ համագործակցության մի օջախ, ինչի համար շնորհակալ ենք և՛ մեր մասնակիցներին, և՛ մեր դասախոսներին, և՛ Եվրոպայի խորհրդին, որ կարողացանք այսքան կենսունակ լինել:

IMG_6767

Ունեցանք մի տեղ, որն այսօր իր շուրջը համախմբում է երիտասարդությանը»,- բացման խոսքում նշեց դպրոցի հիմնադիր տնօրեն Արմեն Զաքարյանը: Ներկայացող դասախոսություններն ու մասնակիցների մշակած ուսումնասիրություններն առավելապես անդրադառնում են ակտուալ քաղաքականության խնդիրներին` Հայաստանի դերին գլոբալացող աշխարհում, երկրի դեմոկրատական զարգացումների բովանդակությանը, եվրաինտեգրման ընթացքին, սահմանադրական բարեփոխումներին և այլ կենսական թեմաների:

IMG_6770

Դպրոցում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ գործող և նախկին վարչապետերը, Սահմանադրական դատարանի նախագահը, նախարարներ, ԵԽԽՎ պատգամավորներ, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Հայաստանում հավատարմարգված դեսպաններ, աշխարհի տարբեր համալսարանների դասախոսներ: «Կարծում եմ` կարևորագույն հարթակ է, որտեղ դուք հնարավորություն կունենաք բանավիճել, լսել շատ լավ դասախոսների, մտքեր փոխանակել նրանց հետ և ամենակարևորը` այս ամենն անել ազատ, անկաշկանդ մթնոլորտում:

IMG_6777

ՔԴԵԴ-ի ամենամեծ հաջողություններից մեկը այն միջավայրն է, որում դուք կարող եք քննարկել և գալ ձեզ համար կարևորագույն եզրակացությունների, ունենալ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և ինքներդ, այդ գիտելիքներով զինված, մասնակցեք ՀՀ ընթացքի կերտմանը»,- քաղաքական դպրոցի նորեկների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Գարեգին Ալեքսանյան

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register