«ՔԱՅԼ ԱՐԱ». ԱՌԱՋԻՆ ՕՐԵՐԸ ԵՐԵՎԱՆՈւՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

cover

Մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իր թիմակիցները 14-օրյա քայլարշավ սկսեցին Գյումրուց` ընդդեմ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի: Քայլարշավն ավարտվեց ապրիլի 13-ին` Երևանում, Ազատության հրապարակում նախապես ծրագրված հանրահավաքով, որին մասնակցեց մոտ 5000 քաղաքացի: Հանրահավաքի ավարտին Փաշինյանը և հավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ` հայտարարելով, որ առաջիկա օրերի հանրահավաքներն անցկացնելու են հենց այդտեղ, իսկ հարթակը տեղադրվեց աշխարհահռչակ քանդակագործ Օգյուս Ռոդենի` նկարիչ Ժյուլ Բաստիեն-Լըպաժի քանդակի դիմաց:

Թեև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրեց, որ հակաօրինական է նման քայլը, ոստիկանները որևէ կերպ չխոչընդոտեցին «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների մասնակցիներին: Առաջին օրերին հավաքները շուրջօրյա էին, Ֆրանսիայի հրապարակում, որը մասնակից արվեստագետների թեթև ձեռքով անվանափոխվեց «Ռոդեննոնց», խփվեցին վրաններ, բերվեցին փայտի վառարաններ, որոնցից արձակվող ծուխը Երևանի ամենակարևոր հանգույցներից մեկը դարձրել էր «կինոյի կադր»:  Ոստիկանության, կարելի է ասել, անտարբեր գործելաոճը(հավաքների վայրում որևէ ոստիկան չկար) շարունակվեց մինչ ապրիլի 16-ը, երբ երթը բարձրանում էր Բաղրամյան պողոտայով: Արամ Խաչատրյանի տուն-թանգարան հարևանությամբ տեղի ունեցան բախումներ, փշալար քաշվեց, ոստիկանությունը կիրառեց  ձայնային նռնակներ:

«Ճամփորդը» ներկայացնում է առաջին օրերի իրադարձությունը` ֆոտոշարքով և կարճ մեկնաբանություններով.

Ապրիլի 14

  1. Քաղաքացին նայում է վաղ առավոտյան Ֆրանսիայի հրապարակում հաստատված ցուցարարներին:

1 (1)

2. Փողոցները փակվել են նստարաններով և աղբամաններով:

2 (1)

3. Ցուցարարներից մեկը գիշերել է փողոցում` պառկելով «կարտոնների» վրա:

3

4. ԱԺ «Ելք» խմբակցության պագամավորներ Լենա Նազարյանը և Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հավաքաված քաղաքացիներին թխվածք է հյուրասիրում:

4

5. Կեսօրին մարդկանց թիվը կամաց-կամաց ավելանում է: Նստարաններին գլխավորապես տարեցները և կանայք են նստում:

5

6. Օրվա ամենափոքր ցուցարարը: Կինը հրապարակ էր եկել 2.5 ամսական երեխայի հետ:

6

7. Մինչ Փաշինյանը ելույթ էր ունենում հարթակից, աղջնակը և՛ մասնակցում էր ցույցերին, և՛ մաթեմաթիկայի խնդիրներ էր լուծում:

7

8. Ելույթ` երթից առաջ:

8.

9. Սայաթ-Նովա փողոցով շարժվող երթը Խանջյան խաչմերուկում մի պահ դադար է տալիս, իսկ հաջորդ ակնթարթում նկատվում են վազող մարդիկ: Շատերի համար անակնակալ է ստացվում, երբ վազքից հետո հայտնվում են հանրային ռադիոյի շենքի մուտքի մոտ:

9.

10. Հանրային ռադիո մուտք գործելուց առաջ մարդիկ ձեռքերը վերև են պարզում` ցույց տալով, որ խաղաղությամբ են եկել:

10.

Ապրիլ 16

11-12. Նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բոլոր քաղաքացիներին ապրիլի 16-ի վաղ առավոտից դիմել խաղաղ անհնազանդության` ավտոմեքենաներով փակել կամուրջներ, փողոցներ, պառկել մետրոյի դռների արանքում:

11

12

13-14. Խորենացի-Մաշտոց խաչմերուկում փողոցը փակում են նստարաններով և աղբամաններով:

13

14

15. Վարորդներից ոմանք դժգոհ էին, շատերը չէին համաձայնվում թողնել մեքենան և ոտքով շարժվել` նշելով, որ չունեն իրենց մեքենայի անվտանգության որևէ երաշխիք:

15

16. Ճանապարհը բացվում էր միայն շտապ օգնության մեքենաների և բուժօգնության կարիք ունեցողների համար:

16

 17. Փաշինյանին և շարժման կողմնակիցները Բաղրամյան պողոտայում` փշալարի մոտ:

 

17

18. Ձայնային նռանկի պայթյունը:

18

19. Ժողովուրդը չի լքում տարածքը:

19

20. Դեպքի վայրում է Հայաստանի փոխոստիկանապես Լևոն Երանոսյանը: Հայտարարվում է, որ որոշվել է ցույցը ցրել` հատուկ միջոցներով: Ոստիկանները հակագազեր են հագնում: Տրվում է 10 րոպե ժամանակ:

20

21. Մարդիկ չեն հեռանում: Հատուկ միջոցներ չեն կիրառվում: Ավելի ուշ ցույցը տեղափոխվում է Ֆրանսիայի հրապարակ:

21

Ապրիլի 17

22. Առաջին անգամ ցույցերն անցկացվում են Հանրապետության հրապարակում:

22

23. Ոստիկանները փակել են Մելիք-Ադամյան փողոցը:

23

24. Նորանոր քաղաքացիներ են ժամանում Հրապարակ:

24.

25. Շարժման կորիզը կազմող ուսանողների պաստառը:

25

 

Ապրիլ 18

26. Երթ` Կորյուն փողոցով, դեպի ԵՊՀ:

26

27-28. Փաշինյանը ելույթ է ունենում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց:

27

28

29. Ալեք Մանուկյան փողոցում:

29

30. Թմբուկի զարկերը մեծ ոգևորությամբ են ընդունվում հավաքի մասնակիցների կողմից

30

31. Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում կիրառվում է թմբուկի երկու զարկին ցուցարարների մեկ ծափը: Այս «հու»-երը շուտով դառնում են շարժման այցեքարտերից մեկը:

31

32. Երթը շարժվում է Վարդանանց փողոցով:

32

33. Տիգրան-Մեծ պողոտայի վերգետնյա անցումի վրա:

33

34. Երթի մասնակիցները հանգստանում են Արշակունյաց պողոտայի սկզբնամասում:

34

35. Երեկոյան հանրահավաքին մասկացում էին տասնյակ հազարավոր քաղաքացիներ:

35

Ապրիլի 19

36. Շարժման կարևորագույն` «Սերժին դե՞մ ես, Սիգնալ տուր» ակցիաներն են մեկնարկում, որը հենց ապրիլի 19-ին մեծ թափ է հավաքում:

36

37. Քաղաքացիները ինքնաբուխ հավաքով փակել են Արշակունյաց փողոցը:

37

38. Որոշ ժամանակ անց դեպքի վայրում են հայտնվում ոստիկանները. բերման են ենթարկվում քաղաքացիներ:

38

39. Ի վերջո, երթևեկությունը վերսկսվում է:

39

40. Վահաններով ոստիկանները Կառավարության շենքի դիմաց:

40

41. Անձրևային եղանակին մարդկանց քանակն ավելի քիչ է, քան նախօրդ օրը:

41

42. Վարորդը ազդանշանով և ձեռքի ողջույնով աջակցում է ցուցարարներին:

42

Վերջին օրերին Երևանում կատարվող ներքաղաքական իրադարձությունների մասին «Ճամփորդի» մյուս ֆոտոռեպորտաժներին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ:

«Ճամփորդի» լուսանկարիչ Գարեգին Ալեքսանյանը ներկայացրեց «Թավշյա հեղափոխության» ամենահետաքրքիր կադրերը, որոնք կարողացել է որսալ՝ սկսած առաջին օրվանից: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register