ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԻՇԵՑՆՈւՄ Է ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՎՏԱՆԳԵՐԻ ՄԱՍԻՆ

2

Այսօր փողոցներում վաճառվող սննդամթերքի ռիսկերին է անդրադարձել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Կան ռիսկային ապրանքներ, և կան ցածր ռիսկային ապրանքներ: Բարձր ռիսկային ապրանքներն են կանադական ծագման մթերքները, որոնք փողոցում վաճառվելու դեպքում կարող են համարվել օրգանիզմի համար կործարարար և վտանգավոր սննդամթերք: Եթե էդ պահին չթունավորվեցիք, համոզված եղեք, որ էդ պայմաններում գնված, մանավանդ՝ կենդանական ծագման մթերքը, քո օրգանիզմի վրա կործանարար հետևանքներ է թողելու հետագայի համար՝ թունավորումներից սկսած, վերջացրած քաղցկեղով», – ասել է Ավետիսյանը:

Փողոցայի առևտրի ամենամեծ խնդիրն, ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի, առնչվում է ձկներին և սառնարանից չվաճառվող մսին:

«Դա նույնպես թունավոր է մարդու օրգանիզմի համար: Այնտեղ առկա են առնվազն դիակային թույներ: Ինչ վերաբերում է մյուս ապրանքներին, որոնք վաճառվում են բացօթյա, էդ ապրանքների վրա նստում է փոշի, կեղտ, մեքենաների արտանետումները:

Այսինքն՝ ստեղ մենք ունենք բազմաշերտ աղտոտվածություն՝ բակտերիալ, որն ազդում է մարդու օրգանիզմի վրա, և ֆիզիկական ու քիմիական ազդեցությունները: Կարող են պոչամբարի, հանքի մակարդակի արտանետումներ ու վնասներ, մնացորդային նյութեր պարունակվել սննդամթերքում», – հավելել է Ավետիսյանը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register