HSBC ԲԱՆԿԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԱԾ ԱՆՁԸ ՈՍՏԻԿԱՆՈւԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ Է

bandito

Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:
Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:
Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:

Մինչև ոստիկանության օպերատիվ խմբի ժամանանելը հանցագործին բռնել են քաղաքացիները: Վերջին օրերին քաղաքացիական անհնազանդություն դրսևորող մարդիկ, որոնք հմտացել էին փողոցներ փակելու գործում և անգամ կրեատիվ մոտեցումներ էին ցուցաբերում, այսօր արդեն քաղաքացիական հստակ գիտակցում ու դիրքորոշում բնակիչներ են, որոնց համար օրենքի խախտումն անթուլատրելի է, որոնց համար օրենքի հավասարությունն ու գերակայությունը վեր է ամեն ինչից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

Ստորև ներկայացնում ենք տեսանյութը: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register