ՔԱՆԻ՞ ԵՐԵԽԱ Է ԾՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ 2016-ԻՆ

erexa

Յուրաքանչյուր տարի ծնված տղաների թիվը շուրջ 2500-ով ավել է աղջիկների թվից: 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ծնվել է 29.914 երեխա՝ 792-ով պակաս, քան 2015 թվականի նույն ժամանակահատվածում:

Ծնունդների թվով առաջատարը մայրաքաղաք Երևանն է՝ 1000 բնակչի հաշվով՝ 14.4 երեխա: Բացառությամբ  Սյունիքի, Տավուշի և Վայոց ձորի՝ ծնելիության ցուցանիշը Հայաստանի գրեթե բոլոր մարզերում նվազել է:

2016 թվականին  նշված մարզերում ավելի շատ երեխա է ծնվել, քան 2015թ.-ին: Սյունիքում ծնվել է 1108 (2015 -ին՝ 1068), Վայոց ձորում՝ 487 (2015 -ին՝ 427), Տավուշում՝ 1027 (2015 -ին՝ 1016) երեխա: Նոյեմբերի 18-ին Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2013-2015 թվականներն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցված ժողովրդագրական  ցուցանիշները: Ըստ այդմ, վերջին տարիներին ծնված տղաների թիվը մշտապես ավել է եղել աղջիկների թվից: Սա, թերևս զարմանալի չէ, որովհետև հայերը մշտապես աչքի են ընկել արու զավակների նկատմամբ ունեցած առանձնահատուկ մոտեցմամբ:

2015թ.-ին երկրում ծնվել է 22.133 տղա, 19.630 աղջիկ, 2014-ին՝ 22.869 տղա, 20.162 աղջիկ, 2013-ին՝ 22.152 տղա, 19.638 աղջիկ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի ծնված տղաների թիվը շուրջ 2500-ով ավել է լինում աղջիկների թվից: Թե ինչպիսին կլինի սեռերի հարաբերակցության պատկերը 2016թվականին, պարզ կլինի տարին ամփոփելուց հետո: Ժողովրդագետները, սակայն, վստահ են. տղաների կայուն թվաճի միտումը կպահպանվի: Տղա երեխաների ծնունդը մեր ազգակիցների շրջանում, մեղմ ասած, ողջունվում է: Դրա հետևանքով Հայաստանում արդեն իսկ տղաների և աղջիկների թվաքանակի  միջև ահռելի տարբերություն է առաջացել: Թե ինչպես են այսօր ծնված տղաները վաղը կողակից ընտրելու, մեծ հարց է: Ու գուցե տղա երեխաներին կյանք տալուց առաջ արժե մտածել նաև նրանց վաղվա օրվա՞, նույնն է թե՝ ընտանիք կազմելու՝ օրեցօր նվազող հավանականությա՞ն մասին:

 

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register