ՊՈւԼԻՑԵՐՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

3

Ներկայացնում ենք 1942 – 1957 թվականների Պուլիցերյան մրցանակակիր լուսանկարները:

The Detroit News Միլթոն Բռուկս, 1942 թվական

«Ֆորդի ցուցարարների խռովությունը»

Մինչև վերջին վայրկյանը Հենրի Ֆորդի ընկերությունը չէր ընդունում արհմիությունները: Արհմիության 8 անդամներին աշխատանքից հեռացնելուց հետո գործադուլներ սկսվեցին:

1

Associated Press Ֆրենկ Նոել, 1943 թվական

«Ջու՛ր»

Ֆրենկ Նոելն այն երջանիկներից էր, ում հաջողվեց փրկվել խորտակվող նավից, որը նրանց տանում էր շրջափակված Սինգապուրից: Փախստականներին հաջողվեց նավակի վրա գոյատևել 5 օր՝ առանց ջրի և սննդի, մինչ հանդիպեցին նավի: Առաջին բանը, որ նրանք խնդրեցին, ջուրն էր:

2

The World-Herald Իռլի Բունկեր, 1944 թվական

«Վերադարձ տուն»

Լեյտենանտ Մուրը վերադառնում է 16 ամիս բացակայությունից: Փաստը, որ նկարում ոչ մի դեմք չի երևում, միայն զգացմունքներ են, ամենաշատն էր դուր եկել ժյուրիին:

3

Associated Press Ֆրանկ Ֆիլան, 1944 թվական

«Թարավա կղզի»

4

Associated Press Ջո Ռոզենթալ, 1945 թվական

Մրցանակ՝ Սուրիբաչի լեռան վրա ամերիկյան դրոշը ամրացնելու նկարի համար:

5

Արնոլդ Հարդի. 1947 թվական

Այրվող հյուրանոցից ընկնող կնոջ նկարի համար:

1946 թվականի դեկտեմբերի 7-ին «Վայկոֆ» հյուրանոցը այրվում է, որի հետևանքով մահանում է 119 մարդ: Նկարում հուսահատ կնոջ ցատկն է 11-րդ հարկից: Աղբյուրների մի մասը ասում է, որ նա մահացել է, իսկ մյուս մասը, որ ողջ է մնացել, տասնյակ վիրահատություններ ունեցել և ապրել մինչև 92 տարեկան:

6

Boston Traveler Ֆրանկ Քուշինգ, 1948 թվական

«Ատրճանակով զինված տղան և պատանդը»

15 տարեկան տղան գողություն է արել, իսկ երբ նրան բռնել են ոստիկանները, ապա հանել է ատրճանակը, վիրավորել ոստիկաններից մեկին, փախել և պատանդ վերցրել: Նկարը անելուց մի քանի րոպե հետո տղային ձերբակալել են:

7

New York Herald-Tribune Նատալիել Ֆեյն 1949 ,թվական

«Բեյբ Ռութը խոնարհվում է»

Բեյբ Ռութը հիանալի բեյսբոլիստ էր: Նա ուներ միլիոնավոր երկրպագուներ: Նկարում կոկորդի ուռուցքով սպորտսմենն է, որ շնորհակալություն է հայտնում իր երկրպագուներից սիրո համար: Երկու ամիս անց նա մահացավ:

8

Oakland (CA) Tribune Բիլ Քրաուչ, 1950 թվական

Օդային շոուի ժամանակ, երբ բախումը շատ մոտ էր:

9

Associated Press Մաքս Դեսֆոր, 1951 թվական

Կորեական պատերազմը լուսաբանելու համար: Լավագույն նկարը՝ «Փախստականների թռիչքը վնասված կամրջի վրայով»:

Օդային հարձակման պատճառով կամուրջը վնասվել էր: Չնայած որ այն հուսալի չէր, կորեացիները փորձում էին անցնել հարավային ափ: Ամենասարսափելին այն էր, որ այդ ամենը կատարվել է բացարձակ լռության մեջ:

10

Des Moines Register and Tribune Ջոն Ռոբինսոն և Դոն Ուլտանգ, 1952 թվական

Drake University և Oklahoma A&M ֆուտբոլային խմբերի միջև խաղի ժամանակ արված նկարների շարքի համար:

11

Flint (MI) Journal Վիլիամ Գալահեր, 1956 թվական

Նախագահի թեկնածու Էդլայ Սթիվենսոնի հետ հանդիպաման ժամանակ լուսանկարիչը նկատեց, որ կոշիկը ծակ է: Նա փորձել էր նկարել այնպես, որ ոչ ոք չնկատի: Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները: Սթիվենսոնը չհաղթեց ընտրություններում, սակայն մեծ քանակությամբ կոշիկներ նվեր ստացավ:

12

 

Los Angeles Times Ջոն Գանթ, 1955 թվական

«Ողբերգություն ծովի մոտ»

Նկարիչը ապրում էր ծովի մոտ: Երբ լսել է աղմուկի ձայն, ապա տեսել է վիճող զույգին և նկարել նրանց: Հետագայում պարզվել է, որ զույգի մեկ տարեկան երեխան, անուշադրության մատված լինելով, վազել է դեպի ծովը: Երբ ծնողները նկատել են, արդեն ուշ էր…

13

New York Daily News թերթի անձնակազմ, 1956 թվական

1955 թվականի ընթացքում հիասքանչ առաջնորդող նկարների և հատկապես «Ռմբակոծիչը վթարի է ենթարկվում փողոցում» նկարի համար:

14

Boston Traveler Հարրի Թրասկ, 1957 թվական

Անդրեա Դորիա լայների խորտակման նկարների համար: Նկարները արվել են օդանավից:

15

Շարունակելի

Պատրաստեց Տիգարնուհի Գրիգորյանը 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register