ՓՐԿՈւԹՅԱՆ ՔԱՐՏԵԶԸ

v

Հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն ամփոփող «Փրկության քարտեզ» ֆիլմը ցուցադրվել է Կանադայի Մոնրեալ և Օտտավա քաղաքներում: Մոնրեալի և Օտտավայի ցուցադրությունների հիմնական կազմակերպիչը Կանադայի հայ կանանց միությունն էր: կինոնկարի մտահղացման հեղինակ, գլխավոր պրոդյուսեր և «Ման Փիքչրս» ստուդիոյի հիմնադիր-տնօրեն Մանվել Սարիբեկյանի խոսքով` ֆիլմը բավականին լավ է ընդունվել հատկապես այլազգի հանդիսատեսի շրջանում: Կազմակերպիչները ցանկանում են կինոնկարը ցուցադրել նաև այլ քաղաքներում:

Մանվել Սարիբեկյանի տեղեկացմամբ` ֆիլմը շուտով հասանելի կլինի ռուսերենով:

Հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն ամփոփող «Փրկության քարտեզ» ֆիլմը հանրությանը ներկայացվեց 2015-ին: Ռեժիսոր Արամ Շահբազյանի խաղարկային փաստավավերագրական ֆիլմը համամարդկային ցավի,մի ազգին պատահած փորձությունների մասին է՝ աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող այլազգի հինգ կին հումանիստների օրինակով: Ֆիլմի հերոսները եվրոպացի հինգ հումանիստ կանայք են`Քարեն Եփփեն (Դանիա), Մարիա Յակոբսենը (Դանիա), Բոդիլ Բյորնը (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնը (Շվեդիա),Հեդվիգ Բյուլը (Էստոնիա): Կինոնկարը նկարահանվել է ինը երկրի 29 քաղաքներում:

Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան, ցեղասպանությունների մասին պատմող գրքերի հեղինակ Սվանտե Լունդգրենը:

Անցնելով ֆիլմի հերոսների առաքելության ճանապարհը՝ նա գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»: Ֆիլմում ցեղասպանությունն է,սակայն այն մարդասիրական լույսի տակ է ներկայացվում:

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register