ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ 2-ՐԴ ՏԻՊԻ ԴԻԱԲԵՏՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ

կ

Փորձագետները 2-րդ տիպի դիաբետով հիվանդներին կոչ են անում շաքարի մակարդակը չափից ավելի հաճախակի չչափել:

ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր 7-րդ դիաբետիկը տնային պայմաններում շաքարը չափում է օրական մի քանի անգամ, հայտնում է Reuters Healthը: Մինչդեռ մասնագետները համոզված են, որ գլյուկոզայի մակարդակի նման ուժեղացված հսկողության անհրաժեշտություն չկա այն դեպքում, երբ հիվանդությունը վերահսկվում է, եւ հիվանդը դեղեր չի ընդունում, որոնք կարող են արյան մեջ շաքարի մակարդակը մինչեւ կրիտիկական մակարդակ իջեցնել:

Փորձագետները նաեւ ուշադրություն են դարձնում այն փաստին, որ տնային պայմաններում մշտական մոնիթորինգը իրականում ոչ մի կերպ չի ազդում գլյուկոզայի ցուցանիշների վրա: Այս մասին է վկայում 2-րդ տիպի դիաբետով 370 հազար հիվանդների տվյալների վերլուծությունը:

Պարզվել է, որ հիվանդների մոտ 23 տոկոսը ոչ պակաս, քան երեք անգամ դիմել է ապահովագրական ընկերություններ ստրիպ-շերտերի արժեքի փոխհատուցման համար, որոնք օգտագործվում են գլյուկոզայի մակարդակը չափելու համար: Մինչդեռ, հիվանդների կեսից ավելին, որոնք շաքարը չափել են տնային պայմաններում, այդ միջամտության կարիքը չեն ունեցել: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register