ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏՈւՄ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈւՄ

1

2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի ոլորտի տնտեսվարողները (նրանց թիվը միայն Երևանում հասնում է 1,582-ի) սկսեցին աշխատել իրենց համար նոր հարկային դաշտում:

2018 թ. հուլիսի 1-ից այդ ոլորտի կազմակերպությունների գործունեության նկատմամբ այլևս կիրառելի չի լինի արտոնագրային հարկը և կազմակերպություններն արդեն կգործեն ընդհանուր հարկային դաշտում՝ աշխատելով կամ շրջանառության,  կամ ավելացված արժեքի հարկի ռեժիմում՝ կախված օրենքով սահմանված պայմաններին բավարարելուց և սահմանված ժամկետներում համապատասխան դիմումը հարկային մարմիններ ներկայացնելուց:

Շրջանառության հարկով հարկվելու պարագայում խոհարարական արտադրանքը և դրա հետ մատուցվող խմիչքները հարկվելու են 6%-ով: Պարզաբանելով նշենք, որ Առևտրի և ծառայությունների մատուցման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ խոհարարական արտադրանք է համարվում կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսապատրաստվածքների համախումբը:

Օրենքը հնարավորություն է տալիս Ձեռքբերման փաստաթղթերի առկայության դեպքում շրջանառությունից հանել խոհարարական արտադրանք պատրաստելու համար օգտագործված  և վաճառվող խմիչքների արժեքը և դրանից հետո կիրառել 6% շրջանառության հարկը:

Ձեռքբերման փաստաթուղթ են համարվում ՀԴՄ կտրոնը, որի վրա նշված է ձեռք բերող կազմակերպության հարկային տվյալները, ձեռք բերվող ապրանքի նկարագրությունը և հաշիվ-ապրանքագրերը, որոնք լրացված են օրենքի պահանջներին համապատասխան:

Տնտեսվարողների մեկնաբանությունները տարբեր են: Մի մասը կարծում է, որ այսպիսով հարկային բեռը կավելանա, իսկ մյուս մասն ուրախ է աշխատել ընդհանուր հարկային դաշտում և հարկեր վճարել իր գործունեության ծավալներից ելնելով՝ այլևս ֆիքսված վճարով արտոնագրերի համար չվճարելով:

Հարկային այս փոփոխությունը կարող է անուղղակիորեն խթանել մատակարար ընկերությունների աշխատանքը և նպաստել սև շուկայի կրճատմանը: Ներկայումս ոչ բոլոր վաճառքի կետերում են օգտագործում ՀԴՄ սարքեր, որոնք կարող են տալ ՀԴՄ, որը կընդունվի որպես ձեռքբերման փաստաթուղթ, մինչդեռ խմիչքներ, գյուղատնտեսաական մթերքներ առաքող և հանրային սննդի ոլորտը սպասարկող կազմակերպությունները կարող են դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր, որ բավարարում են օրենքով սահմանված պահանջներին:

Միևնույն ժամանակ տնտեսվարողներին արդեն այդքան էլ ձեռնտու չի լինի խմիչքներ և մթերք ձեռք բերել առանց փաստաթղթավորման, քանի որ այդ դեպքում նա ի վիճակի չի լինի նվաեցնել իր հարկվող շրջանառությունը:

Արարատ Սահակյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register