ԱՆԻ ՅԱՎՐԵՆՑ. ՊՈԵԶԻԱ

2

***

Քաղաքն առանց քեզ անկատար է:

Հիմա, երբ գնացել ես,

ամբոխները չեն խելագարվում:

Հրապարակները դատարկ են,

ազատները` խաչված:

Չկաս

ու աղավնիները

խաղաղություն

չեն կանչում:

Գնացել ես

ու անդորրս

երևի

բաճկոնումդ թողեցի:

Ուր է հիմա

փոստատարը,

որ քեզնից

ինձ լուր կբերեր:

Մի աշխարհ խոսք

ու բռաչափ ծրար:

Դադարել եմ ինձ սպասելուց:

 

***

Սևազգեստ կանայք սգում էին՝ազատը խաչված էր:

Անազատների հրապարակում ազատներ չկային ու ամբոխը ավաղ` հասու էր խաչվելու:

7 մղոն էն կողմ,

մի քաղաքում

ես էի ու դու:

Մեզ թաղում էին,

մենք փախանք:

Ազատության քաղաքում անազատների հոգում

մեր կորցրած ազատությունը չգտանք:

Թաղվեցինք, ինքներս մեր մարմնում:

Ու հիմա, երբ հայրենինքն արդեն խաչված է,

ես ու դու

ազատ ենք

անազատների հրապարակում:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register