ՊՈԵՏԻ ՀԵՏ, ՊՈԵՏԻ ԿՈՂՔԻՆ․․․

4

 Լույսը մեր կողքին է, կա՛ ու հուրհրում է, լույսը պահպանել, փայփայել է հարկավոր, որ շարունակի ճառագել մեզնից հետո եկողների ճանապարհին, այն էլ, երբ լույսն այդ նորին մեծություն ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆ է։
Ժամանակակից բանաստեղծ, հրապարակախոս Խաչիկ Մանուկյան գրականության մարտիկը, ում երկու որդիները ծառայել են հայոց բանակում՝ սահմանային թեժ լարվածության պայմաններում, այսօր կանգնած է օրհասական խնդրի առջև։

3
Բանկային պարտավորությունների կտրուկ փոփոխության ու դրանց կատարման անհնարինության պատճառով բանաստեղծը հայտնվել է հայրական տունը կորցնելու վտանգի առջև՝ ազնիվ, անկոտրում մտավորականի բաց, հպարտ ճակատով։

Օրերս Մաշտոցի անվան պուրակում ժամանակակից գրողների, արվեստասերների, իսկական ընթերցասերների մի խումբ մեկնարկեց «Պոետի հետ, պոետի կողքին» բարեգործական շարժումը, որի ընթացքում վաճառքի հանվեցին հեղինակների գրքերը։ Արդյունքում ողջ հասույթը փոխանցվեց բանաստեղծի բանկային հաշվեհամարին։ Մոտ չորսժամյա բարեգործական վաճառքի ընթացքը հատկապես արժևորվեց հանրության ուշադրությունը հրավիրելու երևույթի շուրջ։

Բարեգործական ակցիան կրելու է շարունակական բնույթ։ Հաջորդ հանդիպման ձևաչափի մասին կտեղեկացվի նախօրոք։
Կարևոր եմ համարում ևս մեկ անգամ հիշեցնել հաշվեհամարը՝ անհատների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների համար, ովքեր կկամենան ներդրում ունենալ ազնիվ այս գործընթացում՝

«Յունիբանկ» 24100365356500

Բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ՝ Արուսյակ Օհանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register