ՊԻՐԱՀԱ ՀՆԴԿԱՑԻՆԵՐ. ՑԵՂԱԽՈւՄԲ, ՈՐԸ ՉԻ ՔՆՈւՄ

7

Երկիր մոլորակի էթնիկ բազմազանությունը ապշեցնում է: Մոլորակի տարբեր ծայրերում ապրող մարդիկ միաժամանակ այնքան նման են և այնքան տարբեր:

2

Օրինակ՝ Ամազոնի ջունգլիներում բնակվող վայրի հնդկացիների ցեղ Պիրահան: Հնդկացիների այս ցեղը ապրում է Բրազիլիայի Ամազոնաս նահանգի Մայիցի գետի ափին: Նրանք հայտնի են իրենց լեզվով: Պիրահանը ամբողջ աշխարհում շուրջ 6000 խոսակցական լեզուներից ամենահազվադեպ հանդիպողներից է: Կրողների քանակը տատանվում է 250-380 սահմաններում: Լեզուն զարմանալի է նրանով, որ

չունի թվականներ, չկան «մի քանի» կամ «շատ» հասկացությունները: Մեկ բառը, որը արտահայտվում է տարբեր հնչերանգներով մեկ կամ երկու բառերի փոխարեն է օգտագործվում: Հենց այդ բառն էլ կարող է նշանակաել «մոտավորապես մեկ» և «ոչ այդքան շատ»:

1.բայերը քանակի և դեմքի հետ կապված չեն փոփոխվում,

2.նրանք չունեն բառեր, որոնք բնորոշում են գույները,

3.լեզուն բաղկացած է 8 բաղաձայն և 3 ձայնավոր տարերից:

Թվականների բացակայության պատճառով պիրահաները չեն կարողանում հաշվել և պարզագույն մաթեմատիկական խնդիրներ լուծել: Նրանք ի վիճակի չեն գնահատելու օբյեկտների քանակը, եթե դրանք երեքից ավելին են: Միևնույն ժամանակ չի նկատվել ինտելեկտի նվազում: Հոգեբանների և լեզվաբանների կարծիքով նրանց մտածողությունը արհեստականորեն սահմանափակվում է լեզվի առանձնահատկություններով:

3

Պիրահաները աշխարհի ստեղծման հետ կապված լեգենդներ չունեն, բայց կա մի կարևոր առանձնահատկություն, շատ խիստ տաբուն արգելում է նրանց խոսել այն ամենի մասին, ինչը իրենց սեփական փորձի մասը չի կազմում: Չնայած այս ամենին, նրանք բավականին շփվող են և մի քանի հոգանող խմբերով կարողանում են կազմակերպված գործողություններ իրականացնել:

Ըստ լեզվաբանների Պիրահա տղամարդիկ կարողանում են պարզագույն պորտուգալերեն հասկանալ և խոսել որոշ սահմանափակ թեմաների շուրջ: Իսկ կանայք այդ լեզվի մասին պատկերացում չունեն և չեն օգտագործում հաղորդակցության ժամանակ: Հետաքրքիր է, որ պիրահանը ունի որոշ բառեր, որոնք վերցրել են այլ լեզուներից՝ հիմնականում պորտուգալերենից: Օրինակ՝ գավաթ, բիզնես:

8

Նրանք վաճառում են բրազիլական ընկույզ, իսկ երբեմն սեռական բնույթի ծառայություններ մատուցում, որպեսզի գնեն գործիքներ և այլ պարագաներ՝ մաչետե, չոր կաթ, շաքար, վիսկի: Կուսությունը նրանց համար մշակութային արժեք չի ներկայացնում:

Այս ցեղի հետ կապված մի քանի այլ հետաքրքիր փաստեր կան:

1.նրանք չունեն ստիպողականություն: Նրանք չեն ասում այլ մարդկանց ինչ անել: Կարծես այնտեղ ընդհանրապես չկա սոցիալական հիերարխիա, ֆորմալ առաջնորդ:

2.նրանք չունեն պատկերացում աստվածների մասին, սակայն հավատում են հոգիներին, որոնք երբեմն հովազների, ծառերի և մարդկանց տեսքեն ընդունում:

3.տպավորություն է, որ նրանք չեն քնում: Կարող են 15 րոպե կամ ամենաշատը երկու ժամ քնել մեկ օրվա ընթացքում: Շատ հազվադեպ են ողջ գիշերը քնում:

Ներկայացրեց Տիգրանուհի Գրիգորյանը

Աղբյուրը՝ www. kajlas.ru

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register