ՓԵՅՆՏԲՈԼԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈւՅԹ

2

Փեյնտբոլի «Լեգեոն»  ակումբը #ՏՏ ընկերություններին, ինչպես նաև 12 հոգուց բաղկացած տարբեր թիմերի հրավիրում է հանրապետական մրցույթի: Հունիսի 1-ին առաջին փուլի բոլոր խաղացողների երեխաների և ընտանիքի անդամների համար նույն տարածքում, առանձին հատվածում կկազմակերպվեն հատուկ մանկական խաղեր, կլինի երաժշտություն, ծաղրածուներ, քաղցրավենիքի հյուրասիրություն: Մրցաշարի մասնակիցները փեյնտբոլի խաղից հետո կմեկնեն «Ջիփինգի»  մոտակա բարձունքներ: Թիմերի համար նաև կկազմակերպվի մեկանգամյա սնունդ-լանչ: 

3

Յուրաքանչյուր խաղացող յուրաքանչյուր փուլի համար կստանա զենք, հանդերձանք, բացի կոշիկից և 200 գնդակ: Մրցաշարը կանցկացվի երեք փուլով, առաջին փուլով առաջին օրը բոլոր թիմերը կխաղան, վիճակահանությամբ հանված մրցակցի հետ, երեքական խաղ: Հաղթողները կանցնեն երկրորդ փուլ, որտեղ նորից վիճակահանությամբ կխաղան մրցակցի հետ երեքական խաղ: Երրորդ օրը կլինի մրցանակային տեղերի խաղերը:

4

Հաղթող թիմերի ավագները կստանան որսորդական կամ գազային զենքեր, իսկ թիմերը հատուկ զեղչերով “Լեգեոն” ակումբում խաղալու հնարավորություն: Առաջին և երկրորդ օրերը խաղերից հետո տեղում մնացող թիմերի համար կապահովվեն վրաններ և խարույկ անմիջապես Սևանի ափին:

5

Խաղերը տեսանկարահանվելու են և թիմերի ցանկությամբ դրանք կարող են տրվել նրանց: Յուրաքանչյուր թիմ պետք է ունենա 12 անդամ: Յուրաքանչյուր թիմի մրցաշարին մասնակցելու անդամավճարը կազմում է` 360 հազար դրամ, որը կարող է վճարել նաև
ընկերությունը:

7

Թիմերի համաձայնությամբ խաղերի առաջին փուլը կարող ենք անցկացնել հունիսի 1-2 ը իսկ եզրափակիչ խաղը կարող է անցկացվել հունիսի 9-10 ին։

Կոնտակտային տվյալներ
091598031
077989660 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register