ՊԱՅՔԱՐ ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՀԱՄԱՐ

1

Հունվարյան այս օրերին շախմատային աշխարհը ուշի-ուշով հետևում է երկու խոշոր մրցաշարի: Հոլանդիայում  ընթանում «Tata Steel Chess» սուպերմրցաշարը,  Ջիբրալթարում էլ մեկնարկել է` համունուն մրցաշարը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը գրեթե ամեն տարի մասնակցում էր Հոլանդիայում անցկացվող առաջին մրցաշարին, սակայն այս տարի նա որոշել է հանդես գալ «Ջիբրալթար օփեն»-ում: Նրանից բացի մրցաշարին մասնակցելու է նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը:

2

Մրցաշարը մեկնարկել է հունվարի 23-ին և ավարտվելու է փետրվարի 1-ին: «Ջիբրալթար օփեն»-ի գլխավոր մրցաշարին (ավելի ցածր վարկանիշ ունեցող շախատիստների համար անցկացվում է 2 այլ մրցաշար) մասնակցում է 150 շախմատիստ: Ամենաբարձր վարկանիշն ունի Լևոն Արոնյանը` 2797: Երկրորդը  ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է` 2793, երրորդը` ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրան` 2781:

Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում է 2700 և ավել վարկանիշային միավոր ունեցող 12 գրոսմայստեր: 2378 վարկանիշով՝ Լիլիթ Մկրտչյանը 137-րդ տեղում է: Մրցաշարի յուրաքանչյուր տուրում ամենաշատ միավորներ վաստակած խաղացողները վիճակահանությամբ հանդիպելու են միմյանց: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը ստանալու է 25000 ֆունտ ստերլինգ: Ընդ որում, եթե երկու շախմատիստ զբաղեցնեն առաջին տեղը, մրցանակային գումարը չի կիսվելու, առաջին տեղի հարցը պարզելու համար նրանք լրացուցիչ պարտիաներ են խաղարկելու: Պարտիաները մեկնարկելու են Երևանի ժամանակով 18.00-ին, միայն վերջին տուրն է մեկնարկելու ավելի վաղ` 14.00-ին: Պարտիաներին ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել մրցաշարի կայքէջում` «www.gibchess.com»-ում` ընտրելով «LIVE & PAIRINGS» էջը:

Գարեգին Ալեքսանյան  

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register