ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈւՂԻ «ՈՍԿԵ» ՀԱՎԿԻԹՆԵՐԸ

3

Տարեսկզբից ամենից շատ քննարկվող ու հրատապ դիտարկվող թեման ապրանքատեսակների թանկացումներն են: Յուրաքանչյուր ոք, ով գիտի իր ծախսերը, ինքն է կազմում է սեփական բյուջեն, կփաստի, որ թանկացումներն, ընդհանուր առմամբ, շոշափելի են: Գնաճը պայմանավորված է նաև հունվարի 1-ից ուժի մեջ մտած, ավտոգազի, բենզինի համար Հարկային օրենսգրքով սահմանված  փոփոխություններով:

Թեև գնաճը Կենտրոնական բանկի սահմանված նպատակային ցուցանիշից (4 տոկոս) էլ քիչ է`2.6 տոկոս, սակայն հատկապես սննդամթերքի պարագայում գնաճն առավել քան նկատելի է: Թվերի լեզվով խոսելու համար մենք հաշվարկներ ենք կատարել` օգտվելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներից: Դիտարկել ենք պարենային զամբյուղի արժեքը ամսվա կտրվածքով` 2017 թվականի սկզբնամասում և վերջնամասում` դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ պարենային նվազագույն զամբյուղը՝ նվազագույն սպառողական զամբյուղի բաղադրիչն է համարվում: Սպառողական զամբյուղը՝ մարդու առողջության պահպանման և կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների հիմնավորված նորմերով և նորմատիվներով սահմանված նվազագույն քանակն է: Նշված նորմերով՝ ՀՀ քաղաքացին օրական պետք է ստանա 2412.1 կկալ:

Ամսվա կտրվածքով մարդը պետք է գոնե օգտագործի պարենային զամբյուղում առկա 11տեսակի (և 18 անվանում) ապրանքները, որոնք նշված են աղյուսակում: Մենք ուսումնասիրել ենք ԱՎԾ երկու հրապարակում` «Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2017թ. առաջին եռամսյակի միջին ընթացիկ գներով» (հաշվարկված ՀՀ ԱՎԾ կողմից, ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի) և մի քանի օր առաջ հրապարակված` «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում՝ 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին»:

Աղյուսակում հստակ կարող եք տեսնել, թե պարենային զամբյուղում առկա ապրանքները որոնք (և որքան) են թանկացել կամ` որ ապրանքներն են էժանացել: Անցած համարում նշել էինք, որ տարվա կտրվածքով ամենից շատ թանկացած ապրանքներն են կարագը և խոզի միսը (յուրաքանչյուրը  թանկացել է մոտ 40 տոկոսով), որոնք ներառված չեն պարենային զամբյուղում:

 

#
Պարենամթերքի անվանումը
Օրական սպառման նորման 1շնչի հաշվով, գրամ
Միավորի գինը, դրամ(2017թ. I եռամսյակ)
Գնի փոփոխման տոկոսը(տարվա կտրվածքով)
Միավորի գինը, դրամ (2017թ. Դեկտեմբերի գներով)
Ամսական սպառումը դրամով
(2017, I եռամսյակ)
Ամսական սպառումը դրամով(2017. դեկտեմբեր)
1.
Հացամթերք
1.1
հաց
250
466.4
0.6
469.1
3498
3518
1.2
ալյուր
20
396
-5.3
376.4
237
225.8
1.3
մակարոնեղեն
15
511.3
-2.2
500
230
225
1.4
ձավարեղեն(բրինձ)
50
810.7
-4
778.2
1215
1167
1.5
ընդեղեն(լոբեղեն)
20
1536.1
-0.2
1533
921.66
919.8
2.
Մսամթերք(տավարի միս)
100
2423
16.6
2825
7269
8556
3.
Կաթնամթերք
3.1
կաթ, լիտր
200
368.6
0.19
369.3
2211.6
2215.8
3.2
կաթնաշոռ
10
2357.2
9.8
2613.3
707.1
783.9
3.3
Կենդանական յուղ
20
3666.2
12.2
4178
2199.72
2506.8
3.4
պանիր
25
1873.7
9.8
2057.3
1405
1542
4.
Կարտոֆիլ
250
176
10
195.7
1320
1467.7
5.
Բանջարեղեն(կաղամբ, գլուխ սոխ)
300
209.4
-27.1
152.6
1884
1373.4
6.
Միրգ (խնձոր)
200
692.4
-8.1
635.6
4154
3921.6
7.
Շաքար
50
406.8
-7.6
375
610.2
562.5
8.
Ձու, հատ
0.5
65.4
 6.5
70
981
1050
9.
Բուսական յուղ
20
725.8
-3.4
701
435.4
420
10.
Մարգարին
10
1147.2
-3.4
1108
344.1
332.4
11.
Ձուկ
30
2066.8
22
2650
1860.1
2385
Ընդհանուր
4.2
31482
32872

Այսպիսով, պարենային զամբյուղում ամենաշատը թանկացել է ձուկը(22 տոկոս), տավարի միսը(16.6 տոկոս) և կենդանական յուղը(12.2 տոկոս): Անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ ամենից շատ էժանացել են բանջարեղենը(27.1 տոկոս) և միրգը(8.1 տոկոս): Այսպիսով, եթե 2017 թվականի առաջին եռամսյակում պարենային զամբյուղը կազմում էր 31482 դրամ, ապա 2017-ի դեկտեմբերի տվյալներով` 32872 դրամ: Այսինքն՝ պարենային զամբյուղն աճել է 4.2 տոկոսով: ԱՎԾ-ն նաև գործակից (1.77) է սահմանել, որով հնարավոր է հաշվել սպառողական նվազագույն զամբյուղը, եթե գիտենք պարենայինը: Այսպիսով` 2017-ի առաջին եռամսյակում սպառողական նվազագույն զամբյուղը կազմել է 55723 դրամ, իսկ դեկտեմբերին` 58.183  դրամ: Գուցեև տարբերությունն այնքան էլ մեծ չի թվում, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ պաշտոնական տվյալներով մեր երկրի բնակչության 1/3-ը` 880 հազար մարդ աղքատ է համարվում(վերջիններիս ամսական սպառումը 40000 դրամից քիչ է), որից 295 հազարը` շատ աղքատ, իսկ 54 հազարը` ծայրահեղ աղքատ են համարվում:

Դժվար կացության մեջ գտնվող մարդկանց համար՝ յուրաքանչյուր 1000 դրամ թանկացումն էլ ահռելի նշանակություն է ունենալու: Իբրև եզրափակում՝ մեկ կարևոր դիտարկում էլ ներկայացնենք: Ինչպես արդեն նշեցինք, թեև կարագն ու խոզի միսը պարենային զամբյուղում ներառված չեն, սակայն նրանց (ինչպես նաև այլ ապրանքների) թանկացումը կարող է անուղղակիորեն ազդել մյուս ապրանքների թանկացման վրա: Օրինակ`պատկերացրեք մեկին, ով զբաղվում է կարտոֆիլի վաճառքով և պարբերաբար խոզի միս է գնում և, քանի որ խոզի միսը թանկացել է, նա կարող է թանկացնել կարտոֆիլը:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register