ՈՎ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ Է՝  ՆԱ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է

er

Երկրաշարժը մարդկային զոհեր և նյութական կորուստների  հանգեցնող աղետ է: Սակայն, եթե սեյսմավտանգ գոտում ապրող մարդը գիտի ինչ անել երկրաշարժից առաջ,  հետո և աղետի ընթացքում, ապա հնարավոր է նման իրավիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով:

Մասնագետները խորհուրդ են տալիս. 

  • Շենքերի սեյսմակայունությունը նվազեցնող ձևափոխումներ չկատարել:
  • Շենքերի մուտքերի հարթակներն ու միջանցքներն ազատել մեծածավալ առարկաներից:
  • Ստորին հարկերի պատուհանների մետաղյա ճաղաշարերը դարձնել շարժական:
  • Երկաթյա դռները փոխարինել փայտյա դռներով և պահեստային ելքերը պահել ազատ:
  • Ծանր սարքավորումներն ու կահույքը ամրացնել հատակին և պատերին, մահճակալները տեղադրել պատուհաններից, ապակե միջնապատերից, հայելիներից հեռու՝ կրող պատերի մոտ, դրանց վերևում չկախել ծանր առարկաներ:
  • Կահույքը պետք է տեղադրել այնպես, որ ցնցումների ժամանակ շրջվելիս՝ չարգելափակի դուռը:
  • Ընտանիքի անդամներով երկրաշարժից հետո տնից ոչ հեռու՝ բաց տարածությունում կոնկրետ հանդիպման վայր որոշել:
  • Տանն անհրաժեշտ է պահել պայուսակ-աղետի կապոց՝առաջին օգնության պարագաներ, մի քանի օրվա սննդի պաշար, ջուր՝ 2-3 օրվա համար, մարտկոցով ռադիոընդունիչ, գրպանի լապտեր, կարևոր փաստաթղթեր, տաք հագուստ և այլն: Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է թարմացնել սննդի և ջրի պաշարները:
  • Կարևոր է տիրապետել առաջին օգնության պահանջներին: Խաղերի օգնությամբ երեխաների հետ պարբերաբար պարապմունքներ անցկացնելը պարտադիր է: Նրանց անհրաժեշտ է սովորեցնել, թե ինչպես պետք է պահեն իրենց երկրաշարժի ժամանակ:

Երկրաշարժը ավելի վտանգավոր է դառնում, երբ մարդիկ չգիտեն դրանից պաշտպանվելու տարրական կանոնները: Եթե անձը նախապես պատրաստված է, ապա  նա ավելի ճիշտ վարքագիծ կդրսևորի՝ նվազագույնի հասցնելով երկրաշարժի հնարավոր բացասական հետևանքները:

Մարդն ավելի մեծ հնարավորություններ կունենա փրկվելու, եթե նախապես որոշի անելիքը՝ տարբեր հանգամանքների և իրավիճակների դեպքում՝ տանը, աշխատանքի վայրում, հասարակական տրանսպորտում, կամ այլ վայրերում:

Պատրաստված լինել երկրաշարժին՝ նշանակում է տեղեկացված լինել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել մինչև երկրաշարժը և երկրաշարժի ժամանակ: Սովորելով համապատասխան արձագանքման քայլեր և վարժվելով՝ դուք կունենաք խուճապի չմատնվելու, ձեզ պաշտպանելու և այլոց օգնության հասնելու ավելի իրատեսական հնարավորություններ:

 

 Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register