ՈՎՔԵՐ ԵՆ ԷՄՊԱՏՆԵՐԸ

Ապրումակցումը կամ էմպատիան մեկ այլ մարդու ներաշխարհի կամ զգայական վիճակի գիտակցված հասկանալն է: Հետևաբար նման մարդկանց անվանում են էմպատներ: Ֆրոյդը առաջիններից էր, որ բնորոշեց այս բառը, երբ խոսում էր այն մասին, որ հոգեվերլուծաբանը պիտի իրեն դնի հիվանդի տեղը, որպեսզի ավելի լավ հասկանա և պատկերացնի հիվանդի հոգեվիճակը:
Էմպատներին բնորոշ է զգացմունքների շատ լայն տեսականու զգալը և հասկանալը՝ անկախ դրանց դրական կամ բացասական լինելուց: Չնայած նրան, որ որոշ անհատներ էմպատիան համարում են գերբնական հատկություն, հոգեբաններն ասում են, որ դա բնական երևույթ է, որը նորմայի սահմաններից դուրս չի գալիս:
Էմպատի հետ շփվելիս բոլոր դիմակները ընկնում են: Այն ամենը, ինչ դիմացինը թաքցնում է, բացհայտվում է:
Բոլոր էմպատները ունեցել են պահեր, երբ ինչ-որ մեկը իրենց հանդեպ բացահայտ հետաքրքրություն է ցուցաբերում կամ հակառակը, մարդ, ում երկար տարիներ գիտեին, մեկ էլ սկսում է փոխել իրենց հանդեպ վերաբերմունքը:
Անկախ նրանից, փորձում է դիմացինը թաքցնել իր զգացմունքենրը, թե ոչ, զարգացած ապրումակցման ունակ մարդիկ կարողանում են զգալ ցանկացած բացասական էմոցիա: Դա իրենց վշտացնում է: Մի մարդու կողմից մյուսի հանդեպ ոչ անտարբեր վերաբերմունքը կյանքի բոլորովին բնական մաս է: Մենք բոլորս տարբեր ենք, և միշտ կլինեն մարդիկ, որոնց հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ:
Կարելի է ասել, որ կա հիմնական պատճառ, որոնք առաջացնում են էմպատների հանդեպ բացասական վերաբերմունք՝
-
Ապրումակցումը ունի հայելու էֆեկտ
-
Էմպատները վիբրացիաների բարձր մակարդակ ունեն
-
Էմպատների զուսպ պահվածքը ոչ միշտ է ճիշտ մեկնաբանվում:
Ուրիշների հետ շփվելիս մենք փորձում ենք քողարկել մեր անձի այն ասպեկտները, որոնք մենք ինքներս չենք ընդունում: Էմպատները հայելի են, որում արտացոլվում են հենց այն գծերը, որոնք մարդիկ փորձում են թաքցնել:
Իհարկե, կան մարդիկ, որոնք դիմակ են օգտագործում, որպեսզի մյուսներին մանիպուլացնեն, բայց շատերը դա անում են, որպեսզի մյուսներին դուր գան: Դատապարտման կամ վատ վերաբերմունքի վախը ստիպում է որոշ մարդկանց հանրության մոտ դուրս գալուց առաջ հագնել դիմակ, իսկ որոշները, նույնիսկ ամբողջ կյանքն են փորձում այդպես ապրել:
Էմպատի հետ դեմ առ դեմ շփվելով՝ նրա դիմակը ընկնում է: Իսկ այն ամենը, ինչ ինքը այդպես նպատակասլաց փորձում էր թաքցնել, բացահայտվում է: Էմպատների հենց այդ հատկությունն էլ հաճախ հանգեցնում է նրան, որ մարդիկ բացասական են վերաբերում էմպատներին: Բայց նա արդյո՞ք մեղավոր է, որ կարողանում է բացահայտել դիմացինի ստվերային հատկությունները:
Ապրումակցող մարդիկ կլանում են մարդկանց զգացմունքները և նույն կերպ հետ վերադարձնում դրանք: Այսինքն, էմպատները սկսում են իրենց այնպես պահել, ինչպես իրենց զրուցակիցները, երբ մնում են իրենք իրենց հետ: Էմպատները այդ մասին նույնիսկ չեն գիտակցում:
Իսկ եթե մարդը, ում հետ ծանոթացել եք, առանց ինչ-որ ակնհայտ պատճառի բացասական վերաբերմունք է ցուցաբերում, ապա, հավանական է, որ դուք ուղակի անդրադարձնում եք այն ճշմարտությունը, որը իրեն դուր չի գալիս:
Երբ աշխատում եք ձեզ վրա, որպեսզի ավելի լավը դառնաք մտավոր, ֆիզիկական կամ հոգևոր առումներով, ապա ձեր էներգիան դառնում է ավելի ու ավելի մաքուր: Այդ իսկ պատճառով, ձեր հետ կարող են դադարեցնել շփումը այն մարդիկ, ովքեր կարիք ունեն ավելի ցածր վիբրացիաներով մարդկանց հետ շփվելու:
Այն մարդիկ, ովքեր անհանգիստ բնավորություն ունեն, ձեր հանգիստ և երբեմն առանձնացված պահվածքը կարող են համարել անհարգալից կամ նույնիսկ վիրավորական: Ձեր բնավորությունը, որ որոշ մարդկանցից ցանկանում եք հեռու մնալ, երբեմն կարող են գոռոզություն համարել: Բայց դրա հիմնական պատճառը զգացմունքային ծանրաբեռնվածությունն է: Էմպատներին երբեմն պետք է հանգստանալ և լիցքավորվել:
Նման մարդիկ հոգնած ժամանակ ի վիճակի չեն լսել տարատեսակ խնդիրների մասին, ուրիշների բացասական զգացմունքները կլանել: Երբեմն, նույնիսկ տրրական խոսակցությունը շատ ծանր ազդեցություն է ունենում էմպատների վրա: Իսկ դիմացինները դա ընկալում են որպես սեփական անձի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:
Քանի որ ուրիշները չեն կարողանում զգալ այն, ինչ զգում է էմպատը, ապա նրանց դժվար է պատկերացնել, թե ինչու պետք չէ նեղանալ էմպատներից:
Տիգրանուհի Գրիգորյան