Ո՞Վ Է ՖՈւՉԻԿԸ

yntr

Աստված մի արասցե, երբ աչքի խնդիր է առաջանում, շատերը ճամփա են բռնում դեպի Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն: Ի՞նչպես հասնել տեղ: Այո՛, Հանրապետական հիվանդանոցի հետևի կողմում է, այնտեղ փողոց կա… Ֆուչիկի փողոցն է: Շատերս լսել ենք այդ փողոցի մասին, գիտենք հանրահայտ հիվանդանոցի տեղը: Իսկ թե ո՞վ է Ֆուչիկը և ինչո՞ւ նրա անունով փողոց կա Երևանում, հավանաբար գերակշիռ մեծամասնությունը չի փորձել պարզել: Ստորև կարճ կփորձենք պատմել, թե ով է չեխ Յուլիուս Ֆուչիկը: Նա ծնվել է 1903 թվականին և մահացել ֆաշիստական Գերմանիայի բանտում 1943 թվականին:

Ֆուչիկը լրագրող է եղել, գրաքննադատ և թատերագետ, հրապարակախոս: Ֆուչիկի անվամբ փողոց կա ոչ միայն Երևանում, այլև հետխորհրդային բազմաթիվ քաղաքներում, քանի որ նա եղել է կոմունիստական կարգերի ակտիվ ջատագով, Պրահայում գործող կումունիստական կուսակցության անդամ: Ֆուչիկը 1920-ականների սկզբից աշխատել է որպես խմբագիր կոմունիստական թերթում, իսկ 1930, 1934-1936 թթ.. եղել է ԽՍՀՄ-ում՝ Կիրգիզիայում և Ուզբեկստանում: ԽՍՀՄ-ից ունեցած տպավորություններով՝ Ֆուչիկը գրել է «Երկիր, որտեղ մեր ներկան արդեն անցյալ է» գիրքը: Ֆուչիկը եղել է հաստատակամ հակաֆաշիստ, հիտլերականների կողմից Չեխիան օկուպացնելուց հետո նա սկսել է աշխատել ընդհատակից, մինչև 1942 թվականը, երբ ձերբակալվել է գեստապոյի կողմից: Չեխական Պանկրաց բանտում գտնվելու ժամանակ Ֆուչիկը գրել է իր ամենահայտնի գիրքը՝ «Ռեպորտաժ՝ կախաղանի օղակը վզին»: Այն 1945 թվականին հրատարակվել է և թարգմանվել 74 լեզվով:

Ֆուչիկը մահապատժի է ենթարկվել 1943 թվականին:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register