ԿԱՐԱՊԵՏ ԲԱԼՅԱՆ. ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ

garabet-balyan_resim-abraham-sakayan

Հոկտեմբերի 1-ին Ստամբուլում կայացավ հայկական հայտնի Բալյան ճարտարապական տոհմին նվիրված դամբարան-հուշարձանի բացումը:  Դամբարան-հուշարձանը պատրաստված է սպիտակ մարմարից` հայկական ճարտարապետական ավանդույթներով: Այն կառուցվել է Բալյանների ընտանիքի գերեզմանոցում` Ստամբուլի Ուսքյունդար թաղամասի Սուրբ Խաչ գերեզմանատանը: Հուշարձանի հեղինակներն են Հրաչ և Հակոբ Կիրմիզյանները:

Հայազգի Բալյանների ընտանիքը, որի շառավիղները հասնում են մինչև 18-19-րդ դարեր, հայտնի է որպես Օսմանյան կայսրությունում արքունական ճարտարապետների գերդաստան: Հենց նրանց կառուցած հոյակերտ պալատներն ու եկեղեցիները, կառավարական, ուսումնական հաստատությունները, հիվանդանոցներն ու գործարաններն են ապահովում Ստամբուլի ճարտարապետական յուրօրինակ տեսքն ու համայնապատկերը:Կարապետ Բալյանը Ստամբուլի կարևորագույն ճարտարապետական կառույցների, այդ թվում՝ Դոլմաբահչե արքունական պալատի ճարտարապետն է: Նրա շիրմաքարն ի թիվս Ամիրա Բալյանի, Սարգիս Բալյանի և ընտանիքի մյուս հայտնի ներկայացուցիչների շիրմաքարերի, իր տեղը գտավ ընտանեկան դամբարանում:

576

Նախաձեռնության հեղինակներից Հրաչ Կիրմիզյանը նշում է. «Դամբարանի կառուցումը Բալյանների ընտանիքին ուղղված երախտիքի ու գնահատանքի յուրօրինակ քայլ է»: Ստաբուլը խորհրդանշող  արվեստի գործերի մեծ մասը ստեղծվել են հենց Բալյանների կողմից: Կիրմիզյանների խոսքով՝ նրանց գործերին արժանի հոյակերտ դամբարան կառուցելով ՝ իրենք ցանկացել են անմահացնել Բալյանների ընտանիքի մասին հիշողությունները:

Բեշիքթաշի հայկական եկեղեցու նմանությամբ նախագծված դամբարանը կառուցված է 3 մետր երկարությամբ մարմարյա սյուներից, շիրմաքարերից և դրանց վրայով ձգվող կամարներից: Մարմարյա սյուների վրա փորագրված են ընտանիքի ամենահայտնի անդամների անուններն, ինչպես նաև օսմանյան տուհրաներ (սուլթանական ստորագրություն կամ կալիգրաֆիկ նշան, որ դրվում էր յուրաքանչյուր կարևոր փաստաթղթի վերջում՝ իբրեւ կնիք):

2 տարվա աշխատանքների արդյունքում կառուցված դամբարանի նպատակն էր անմահացնելու արքունական ճարտարապետների հայ գերդաստանի պատմությունը, վերածնելու և մոռացումից փրկելու Բալյանների ընտանիքի յուրաքանչյուր անդամի անունը:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register