ՕՆԼԱՅՆ ՊԱՏՄՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՄՐՑՈւՅԹ

2

Հետևի՛ր քո «Միասնականության հետքերին»: Պատմությունների առցանց մրցույթ քաղաքացիական լրագրողների, լրագրության ֆակուլտետների ուսանողների, ֆրիլանս լրագրողների համար: Առանց տարիքային սահմանափակման:  Հայտերն ընդունվում են սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 27-ը:

Եթե հետաքրքրասեր մարդ ես, ով սիրում է նայել համայնքի սահմաններից այն կողմ, ապա հրավիրում ենք միանալու մեր ցանցին, որտեղ մենք փնտրում ենք և կիսվում մեր միջավայրում օտարերկրացնիների արմատների մասին պատմություններով:

Ովեր կարո՞ղ են դիմել

Մենք փնտրում են քաղաքացիական լրագրողների, ուսանող-լրագրողների, ֆրիլանս լրագրողների Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Ռուսաստանից, ովքեր ունեն բաց հայացքներ և կցանկանան փորձի և կարծիքների փոխանակմամբ զբաղվել այլոց հետ՝ չնայած քաղաքական, էթնիկական և/կամ սոցիալական տարբերությունների:

Ցանկանու՞մ եք դիմել

Եթե դուք Հայաստանից, Ադրբեջանից կամ Վրաստանից եք, ապա ուղարկեք մեզ պատմություններ ձեր միջավայրում ռուսական մշակույթի, պատմության, ճարտարապետության ընդհանուր արմատների մասին:

Եթե դուք Ռուսաստանից եք, ապա պատմեք պատմություններ կովկասյան մշակույթի մասին:

Ուղարկեք մեզ ձեր լուսանկարներըը (JPG կամ TIFF), վիդեո, տեքստային կամ մուլտիմեդիա նյութերը: Աշխատանքի լեզուն պիտի լինի անգլերեն կամ ռուսերեն:

Խնդրում ենք ֆայլերը անվանել այսպես ազգանուն_երկրի կոդ_համար:

Ուղարկեք նյութերը wetranfer.com կամ այլ ֆայլերի փոխանակման համակարգի միջոցով info@champordfund.com մեյլին:

Ի՞նչ կլինի ձեր աշխատանքների հետ

Արդյունքները ընտրվելու և գնահատվելու են մեր միջազգային գործընկեր ու մասնագիտական ժյուրիի կողմից: Նրանց մեծամասնությունը կտպագրվի www.kulturaktiv.org կայքում և իրենց ֆեյսբուքյան “Traces of Togetherness” էջում: Ամենալավ 15 հոդվածները կտպագրվեն այս տարեվերջին տպագրվող բրոշյուրում: Երեք ամենահամոզիչ պատմությունների հեղինակները կստանան 100 եվրո դրամական պարգև:

Հարցերի դեպքում կարող եք գրել նամակ  info@champordfund.com հասցեին կամ զանգահարել 055 57 57 20:

Մրցույթը կազմակերպվել է Kultur Aktiv e.V.  հկ-ի կողմից, որը գտնվում է Դրեսդենում և ֆինանսավորվում է Գերմանիայի Արտաքին կապեր գրասենյակի կողմից:

«Ճամփորդ հասարակական հիմնադրամը» հանդիսանում է այս հասարակական կազմակերպության պաշտոնական գործընկերը Հայսատանում:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register