ՕԴՐԻ ՀԵՓԲԸՐՆԻ ՀՈւՇԱՐՁԱՆԸ

Ռուսական թատրոնում ռեկորդ է գրանցվել
Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ 1991 թվականից հետո ռուսական մշակույթում, մասնավորապես՝ թատրոններում և կինոթատրոններում բացարձակ ռեկորդ է գրանցվել : Մեդինսկու վստահեցմամբ՝ 2016 թվականին թատրոն է հաճախել 38 մլն մարդ:
Ղրիմի դեմ պատժամիջոցների կիրառման ժամկետը երկարացվել է
Եվրոպական միության գործընկերներից 5-ը՝ Վրաստանը, Ուկրաինան, Մոնտենեգրոն, Ալբանիան և Նորվեգիան՝ Ղրիմի դեմ պատժամիջոցների կիրառման ժամկետը երկարացրել են մինչև 2018 թվականը: Հիշեցնենք, որ ԵՄ-ն արգելել էր Ղրիմ արտահանել մի շարք ապրանքատեսակներ և Ղրիմում արտադրված ապրանքների ներկրման արգելք էր սահմանել:
Բեզոսի մեկօրյա հայտնությունը «Forbes» -ում
Ամերիկյան «Amazon» ընկերության գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսին ընդամենը մեկ օր է հաջողվել մնալ աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը գնահատող «Forbes»-ի «The World’s Billionaires» վարկանիշային ցանկի առաջին հորիզոնականում: Բիլ Գեյթսին հաջողվել է առավելագույնս կարճ ժամանակահատվածում հետ վերադարձնել կորսված դիրքը: Բեզոսի կարողությունը կրճատվել է 543 մլն դոլարով և գնահատվում է 88,7 մլրդ դոլար, մինչդեռ Գեյթսի կարողությունը կազմում է 89,8 մլրդ:
Rolls-Royce»-ի նոր մեքենան
Մեքենաշինական «Rolls-Royce» ընկերությունը ներկայացրել է նոր՝ «Phantom» դասի տեխնիկապես ամենաառաջադեմ մոդելը, որն ունի 460 000 դոլար արժողություն: Ընկերության վստահեցմամբ այն աշխարհի ամենաանաղմուկ մոդելն է:
Օդրի Հեփբըրնի հուշարձանը
Բելգիայի Իկսել շրջանի փողոցներից մեկում շուտով կկանգնեցվի կանացիության համաշխարհային խորհրդանիշ Օդրի Հեփբըրնի հուշարձանը: Վայրի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Օդրին ծնվել և կյանքի առաջին 10 տարին այնտեղ է անցկացրել: