ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԲԵՐՔԱՌԱՏ  Է  ԼԻՆԵԼՈւ

1

Նորարարությունների ինդեքսով վերջին հինգ տարիներին Հայաստանը վաթսունիններորդ հորիզոնականից հայտնվել է վաթսուներորդում, ինչը բավականին լավ ցուցանիշ է՝ դեռևս երիտասարդ ու ծաղկող ոլորտի համար։ Եվ իրոք, չնայած տեսակով պահպանողական  լինելուն, նորարարության հանդեպ  հայերը մշտապես  հատուկ վերաբերմունք են դրսևորում։ Պարադոքսալ է հնչում, բայց սա է իրականությունը։ Մի կողմից փորձում ենք  ավանդույթներն ու սովորույթները պահպանել ու ամրակայել, մյուս կողմից՝ դրան զուգընթաց  փորձում ենք հնարավորինս արագ զարգանալ։ Նման միտում  հատկապես երիտասարդության շրջանում է նկատվում, վկա այն բոլոր կենտրոնները, որոնք նորարարական տեխնոլոգիաներ, ռոբոտաշինություն են սովորեցնում դպրոցականներին։ Արդեն քանի անգամ է ինչ Հայաստանը մասնակցում է արտասահմանում կազմակերպվող ռոբոտաշինական տարբեր մրցույթների, սիմպոզիումների, միջոցառումների և  այնտեղից հայրենիք վերադառնում մրցանակներով ու դրական արձագանքներով։

Իսկ ծրագրավորման ոլորտում, ինչ խոսք, իսկապես հաջողում ենք։ Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ միջազգային շատուշատ կազմակերպություններ նախապատվությունը տալիս են երիտասարդ  հայ ծրագրավորողների հետ  աշխատելուն: Դրանից բացի՝ ծրագրավորումը համարվում է ամենապիտանի ու «մոդեռն» մասնագիտություններից մեկը Հայաստանում։

Անցած տարի նորարարությունների պակաս էլ ասես թե չզգացվեց: Դրանց  մասին լուրերն անընդհատ շրջանառվում էին համացանցում և լրատվական դաշտում։ Խելացի դրամապանակ, խելացի օրորոց, և այլն։ Անցած տարվա նախագծերն այս տարի  արդեն կյանքի կկոչվեն  և նորարարության առումով շոշափելի ու շատ հետաքրքիր արդյունքներ կտեսնենք՝ հավանաբար արդեն տարեվերջին։ Հետաքրքիրը նաև այն է, որ ամենևին  էլ չի զարմացնում հանգամանքը, որ այսքան պահպանողական ազգը նորարարությունների հանդեպ կարող է այսքան բաց լինել ։

Հայերը  կարողանում են միավորել այն ամենը, ինչը տեսականորեն միավորել հնարավոր չէ՝ անգամ բնավորության գծերի մակարդակով։ Դրական տեղաշարժն ակնառու է, քանի որ  նորարարական գործերում խոսքից գործի ենք անցել, ստեղծում ենք կենտրոններ, որոնք  օգնում են սովորել ու մասնագիտանալ ՏՏ և այլ ոլորտներում, ընտրում ենք  արտասահմանյան ճիշտ գործընկերներ, որոնց օգնությամբ  էլ կարողանում ենք արժանանալ մրցանակների, աչքի ընկնել նորարարական լուծումներով։

Այս տարի բոլոր ոլորտներում սպասումները շատ են՝ քաղաքական փոփոխություններ, տնտեսական աճ, աղքատության նվազմանը միտված ծրագրեր, մշակութային ակտիվ անցուդարձ : Հիմա  արդեն՝ նաև նորարարական լուծումների ավելի ակտիվ ընթացք։

Առաջիկա ամիսներին մեր թիմով առանձին հոդվածներով  կանդրադառնանք 2018 թվականի ընթացքում իրականացվելիք,  արդեն հաստատված, քննարկման փուլից գործարկման փուլի անցած ծրագրերին ։

Փաստն այն է, որ դրական միտում արդեն իսկ կա, քայլում ենք, գնում ենք առաջ։ Վստահ եմ, որ մի քանի տարի անց  վարկանիշային  աղյուսակների շատ ավելի լավ  հորիզոնականներում են հանգրվանելու: Մնում է աշխատել՝ միայն խոսելու փոխարեն ու հնարավորինս շատ ձգտել իրական ու ամփոփ արդյունքի։

Սիրով` ձեր Արիանա  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register