ՆՈՐ ՖԻԼՄ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ

poster-shake

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հայաստան, իմ սեր» հոլիվուդյան ֆիլմը հանրությանը ներկայացվել է ամերիկյան հանդիսատեսի դատին Փասադենայի Laemmle Playhouse 7 կինոթատրոնում: Այս մասին գրում է The Los Angeles Times թերթը` նշելով, որ կինոնկարի գլխավոր դերակատարներից մեկն է Շաքե Թուխմանյանը, ով ծնվել է Երևանում:

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին դերասանուհին, ով 1980 թվականից ի վեր բնակվում է Լոս Անջելեսում, ամերիկյան թերթի թղթակցի հետ զրույցում նշել է․ «Ես շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ այս ֆիլմի նկարահանումներին: Սա Ցեղասպանության ճանաչման ևս մեկ ջանք է:»:

Ամերիկահայ դերասանուհին «Հայաստան, իմ սեր» ֆիլմում մարմնավորում է Անուշ անունով հայուհու կերպարը, ում ընտանիքը, The Los Angeles Times-ի բնորոշմամբ, «ցեղասպանության արդյունքում կորցնում է իր տունը, այնտեղ երջանիկ ու խաղաղ ապրելու հնարավորությունը»:

Ֆիլմի սցենարը գրել է ծագումով ռումինիացի ամերիկուհի Դայանա Էնջելսոնը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է։ Նա ընտրվել է «100 կյանք» հիմնադրամի համանախագահ Ռուբեն Վարդանյանի կողմից: Դայանա Էնջելսոնը նշում է, որ կինոնկարի մտահղացումը ծագել է Կալիֆորնիայում բնակվող իր հայ ընկերների հետ շփման արդյունքում:

«Հայաստան, իմ սեր» ֆիլմը բացահայտում է այն դաժան իրողությունները, որոնց հետևանքով հայ ժողովուրդը բռնի կերպով զրկվեց հայրենիքից: Այս ֆիլմի ուղերձներն են սերը, հույսը, հավատը, հաստատակամությունը և ուժը, որոնք ի վերջո պետք է գերակա արժեքներ դառնան», – ասել է Դայանան:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register