ՆՈՆ-ՍՏՈՊ ՊՈԵԶԻԱ՝ «ՍՏՈՊՈՒՄ»

  • ՆՈՆ-ՍՏՈՊ ՊՈԵԶԻԱ՝ «ՍՏՈՊՈՒՄ»
  • ՆՈՆ-ՍՏՈՊ ՊՈԵԶԻԱ՝ «ՍՏՈՊՈՒՄ»
  • ՆՈՆ-ՍՏՈՊ ՊՈԵԶԻԱ՝ «ՍՏՈՊՈՒՄ»
  • ՆՈՆ-ՍՏՈՊ ՊՈԵԶԻԱ՝ «ՍՏՈՊՈՒՄ»
  • ՆՈՆ-ՍՏՈՊ ՊՈԵԶԻԱ՝ «ՍՏՈՊՈՒՄ»
  • ՆՈՆ-ՍՏՈՊ ՊՈԵԶԻԱ՝ «ՍՏՈՊՈՒՄ»
  • ՆՈՆ-ՍՏՈՊ ՊՈԵԶԻԱ՝ «ՍՏՈՊՈՒՄ»
  • ՆՈՆ-ՍՏՈՊ ՊՈԵԶԻԱ՝ «ՍՏՈՊՈՒՄ»
  • ՆՈՆ-ՍՏՈՊ ՊՈԵԶԻԱ՝ «ՍՏՈՊՈՒՄ»
  • ՆՈՆ-ՍՏՈՊ ՊՈԵԶԻԱ՝ «ՍՏՈՊՈՒՄ»
  • ՆՈՆ-ՍՏՈՊ ՊՈԵԶԻԱ՝ «ՍՏՈՊՈՒՄ»

Գրքի սիրահարների աշխարհիկ տոնացույցը բաժանվում է երկու մասի. «գրական» տոներ և մնացածը: Ամանորից ավելի անհամբեր փետրվարի 19-ին էինք սպասում, որպեսզի իրար գիրք նվիրենք: Մշակույթի նախարարությունն էլ հավանաբար՝ տեսնելով երիտասարդության սերն ու ոգևորությունը գրականության նկատմամբ, որոշեց գարունը նույնպես տոնական դարձնել՝ միանալով ու մեզ էլ կապելով Պոեզիայի միջազգային օրվան, որը մարտի 21-ին է:

Քաղաքի կենտրոնական  որոշ հատվածներում, այգիներում ու տուն-թանգարաններում, գրադարաններում  երիտասարդ գրողները կարդում էին իրենց ստեղծագործությունները, ընթերցողների հետ գրական հանգ ու միտք փոխանակում: Քաղաքը  հանգավորվել էր դրական ռիթմով ու  պոեզիա էր շնչում՝ լիաթոք ու վաստակած:

Տոնի տոնայնությունը երիտասարդությունից էր գալիս: Եվ սրանով հենց հերթական չափաբաժնով ժխտվում էր այն մտայնությունը, թե մենք չենք կարդում, ծանոթ չենք երիտասարդ գրողներին, ժամանակակից գիր ու գրականություն չունենք, չենք արժեվորում… Մի խոսքով, չկա ու չունենք:  Շտապենք հիասթափեցնել դառնահամ հոռետեսներին. մենք կարդում ենք, անգամ՝ գրում ենք, երկիրը երկիր է, սերունդն էլ՝ սերունդ, գրական ու գարնանային ծաղկունքն  էլ՝ անխուսափելի:

Բայց լավ է, որ այսքանով չսահմանափակվեցինք. «Ստոպ» ակումբը որոշեց գրքասերների կյանքը հեքիաթ դարձնել՝ դեմ չգնալով հայկական հեքիաթների հերոսների՝ յոթ օր ու գիշեր քեֆ անելու ավանդույթին: Մարտի 22-ի  երեկոյան ակումբում շարունակվեց պոեզիայի երեկոն՝ համեմվելով «Ստոպ բենդի» ժամանակակից  երաժշտությամբ:

  • Ճամփորդում» ազնիվ ենք խաղում: Ու քանի որ ես արդեն վայելել էի Պոեզիայի համաշխարհային բուն օրը, «Ստոպի» միջոցառմանը շտապեց գործընկերս՝ Վաղինակը, որի տեսածի հանդեպ «գրանախանձս» դեռ չի մարում:

Քանի որ ակումբն ինքնին դուրս է դասական սահմաններից, միջոցառումը նույնպես այդ կերպ էր կառուցվել: Չկար նախապես որոշված ելույթների հաջորդականություն, գրողներն ու ընթերցողները կարծես իրենք էին հընթացս որոշում ինչպես անցկացնել ու վայելել տոնը:

Գրողները հնչեցնում էին ոչ միայն իրենց, այլև սիրելի հեղինակների գործերը: Երեկոն սկսեց Աշոտ Գաբրիելյանը՝  Չարենցի «Տաղ անձնականով»:  Դրան արդեն հաջորդեցին  նոր սերնդի ստեղծագործությունները: Բլյուզային ու ջազային կատարումներն իրենց տողերով ամբողջացրին Վահրամ Մարտիրոսյանը, Տաթև Չախչախյանը, Թադևոս Տոնոյանը, Գոհար Գալստյանը, Գևորգ Գիլանցը և այլ պոետներ:

Միջոցառման կազմակերպիչները համոզված են. «Պոեզիան ամենուր է, այն չպետք է սահմանափակվի միայն բանաստեղծների շրջանակով, կամ արվեստագետների ակումբով: Պոեզիան ապրում է նաև երաժշտության մեջ, ուստի պատահական չէ, որ հենց «Ստոպ» երաժշտական ակումբում է անցկացվում Պոեզիայի միջազգային օրվան նվիրված երեկոն»:

Եվ քանի որ «յոթ օր ու գիշեր քեֆի» լոզունգն իրոք ուժի մեջ է, որոշվեց «Ստոպում» պարբերաբար կազմակերպել գրական հանդիպումներ, բանավեճեր ու ընթերցումներ: Հավանաբար, ամիսը մեկ  իրար տեսնելու ու  շփվելու հնարավորություն կունենանք:

 

Վաղինակ Ղազարյան

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register