ՆԱՐԻՆԵ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ. 7 ՀԱՐՑ

sultatnyan

Դերասանուհի, պարուսույց: Հայկական հեռուսաաշխարհի  ամենափորձառու հաղորդավարուհիներից: Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Երկար տարիներ խաղացել է թատրոնում, սակայն գերզբաղվածության պատճառով ստիպված է եղել հեռանալ թատրոնից: Զբաղված է դստեր դաստիարակությամբ: «Armenia TV»-ի եթերում վարում է «Նանե» հեռուստահանդեսը:

– Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը, ինչո՞ւ:

– Գեղասահքը: Մանկուց երազել եմ պարապել: Երբ ժամանակ եմ ունենում, անպայման դիտում եմ միջազգային մրցումները: Վերջին անգամ դիտել եմ  Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի կատարումը, մեծ բավականություն եմ ստացել:

– Ո՞րն է Ձեր նախընտրած օծանելիքը:– Դժվար է ասել, քանի որ հաճախ եմ փոխում: Կախված է եղանակից: Առջևում ամառ է,  ամռանն օգտագործում եմ «Voyage d’Hermes» օծանելիքը:

– Ձեր նախընտրած բույրը:– Անձրևից հետո խոտի բույրը:

– Ձեր նախընտրած ձայնը:– Ծովի ձայնը:

– Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:– Մարդկային կորուստներից:

– Եթե ընդամենը երեք հոգու ճաշի հրավիրելու հնարավորություն ունենայիք, ովքե՞ր կլինեին Ձեր հյուրերը:– Շատ կուզենայի հյուրընկալել Գաբրիել Գարսիա Մարկեսին, Անտոնիո Վիվալդիին և Գարեգին Նժդեհին:

 – Եթե հանկարծ հրդեհ բռնկվեր  և Դուք հնարավորություն ունենայիք տանից միայն մեկ իր փրկելու, ի՞նչը կընտրեիք: – Իրերից որևէ կախվածություն չունեմ: Հավանաբար անձնագիրս կվերցնեի:

 

Լուսանկարը՝ Վիգեն Մնոյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register