ԱՄԱՆՈՐԻ ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈւՅՑԸ

3

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվելիք Ամանորի տոնական միջոցառումները խիստ ընդգրկուն ու բազմազան են: Դեկտեմբերի 10-ից մինչ հունվարի 6-ը Հյուսիսային պողոտայում գործելու է Ամանորյա տոնավաճառ: Դեկտեմբերի 19-ին, ժամը 19:30-ին միացվելու են հանրապետության գլխավոր տոնածառի, վարչական շրջանների տոնածառերի, ինչպես նաև մայրաքաղաքի տոնական լույսերը: Ստորև կարող եք ծանոթանալ առաջիկայում սպասվող մնացած հանրային միջոցառումների ժամանակացույցին`

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19- ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ը
«Սառցե քաղաք» – Ազատության հրապարակ, 20։00-22:00-ը` Ձմեռ Պապու տնակ, սառցե կառույցներ, կարուսելներ,

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24 – «Ձմեռ Պապիկների Ամանորյա վազք» – Մեկնարկը Հանրապետության հրապարակից, 10։00-12:30-ը` Հանրապետության հրապարակ-Վ. Սարգսյան-Իտալիայի-Նալբանդյան- Պուշկին-Աբովյան-Հանրապետության հրապարակ,

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-24 – «Սահելով դեպի Ամանոր» – Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց,13:00-ին` համերգ-ներկայացում,

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25 – «Եկե՛ք տոնենք» – Առնո Բաբաջանյան համերգասրահ, 19։00-20:30-ը` Ամանորի տոնական ծրագիր,

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31 – «Նոր Տարվա գիշերը» – Հանրապետության հրապարակ, 22։00-01։00-ը` ծրագիր գլխավոր տոնածառի մոտ՝ հրավառություն, դիսկոտեկ,

ՀՈՒՆՎԱՐԻ 1– «Շնորհավոր 2018» – Ազատության հրապարակ, 18։00-21։00-ը` տոնական ծրագիր՝ դիսկոտեկ, դիմակահանդես,

ՀՈՒՆՎԱՐԻ 2 – «Հեքիաթային Երևան» – Ազատության հրապարակ,18։00-21։00-ը` մանկական հարթակ,

ՀՈՒՆՎԱՐԻ 3– «Ամանորը Երևանում» – Ազատության հրապարակ,18։00-21։00-ը` տոնական համերգ, «Ձմեռային հեքիաթ» – Արմենակյան 272 վարչական շենքի հարակից այգի, Նորք-Մարաշ վարչական շրջան,12։00-ին` համերգային ծրագիր,

«Ձմեռ Պապին հյուր է եկել» – «Արմենիա» բ/կ հարող զբոսայգի, Աջափնյակ վարչական շրջան, 13։00-ին` մանկական ծրագիր:

«Ամանորը Դավթաշենում» – Տ.Պետրոսյան-Փիրումյան փողոցների խաչմերուկ, Դավթաշեն վարչական շրջան, 14։00-ին` համերգային ծրագիր:

«Ուրախ Ամանոր» – Երիտասարդական զբոսայգի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան,14։00-ին` տոնական միջոցառում:

«Ամանորի հեքիաթ» – Գայի արձանի հարակից հրապարակ, Նոր Նորք վարչական շրջան, 14։00-ին` տոնական միջոցառում,

«Ուրախ դիմավորենք Ամանորը» – Մերգելյան ինստիտուտի հրապարակ, Արաբկիր վարչական շրջան, 15։00-ին` համերգային ծրագիր,

«Բարի Նոր Տարի» – Սասունցի Դավթի հարակից հրապարակ, Էրեբունի վարչական շրջան,15։00-ին` համերգային ծրագիր,

«Գա՛լդ բարի, Նոր Տարի» – Կենտրոնական զբոսայգի, Նուբարաշեն վարչական շրջան,15։00-ին` համերգային ծրագիր,

«Ամանորի երազանքներ» – Դավիթ Անհաղթի պուրակ, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջան,15։00-ին` տոնական միջոցառում,

«Սիրում եմ քեզ Նոր Տարի» – Գարեգին Նժդեհի հրապարակ, Շենգավիթ վարչական շրջան, 17։00-ին` տոնական միջոցառում,

«Նոր Տարի է» – Թումանյան թաղամասի այգի, Ավան վարչական շրջան18։00-ին` համերգային ծրագիր:

ՀՈՒՆՎԱՐԻ 4-12 – «Բաց դռների քաղաք» – Ազատության հրապարակ, 15։00-17:00-ը` Ամանորի տոնական համերգային ծրագիր,

ՀՈՒՆՎԱՐԻ 6 – «Սուրբ Ծնունդը Երևանում» – Ազատության հրապարակ, 18։00-ին` տոնածիսական համերգային ծրագիր,

ՀՈՒՆՎԱՐԻ 13- «Իմ Հին ու Նոր Տարի» – Ազատության հրապարակ,19։00-ին` տոնական համերգային ծրագիր:  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register