ՄՏՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

roden

Երկիր մոլորակի բնակչության թվաքանակը մինչև 100 բնակիչ նվազեցնելու դեպքում, մեկ գյուղի օրինակով, որտեղ ճշգրտորեն պահպանված են  անգամ  հասարակարգին հատուկ տոկոսային  բոլոր հարաբերակցությունները, կստանանք հետևյալ պատկերը: Վարկածային այդ գյուղի մոտավոր բաղադրությունն այսպիսին կլինի. այնտեղ կապրեն՝ 57 ասիացի, 21 եվրոպացի, հյուսիսային և հարավային կիսագնդերը ներկայացնող 14 ամերիկացի և 8 աֆրիկացի: Նշյալ գյուղի բնակիչներից 52-ը կլինեն կին, 48-ը՝ տղամարդ: 70-ը կլինեն ոչ սպիտակամորթ, 30-ը՝ սպիտակամորթ: 89-ը՝ հետերոսեքսուալ, 11-ը՝ հոմոսեքսուալ: Համաշխարհային հարստության 59% -ը կպատկանի 6 մարդու և բոլոր  այդ վեցն էլ կլինեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Վարկածային այդ գյուղի բնակիչներից  80-ը՝ բնակարանային բավարար պայմաններ չեն ունենա: 70-ը կլինեն անգրագետ, 50-ը կտառապեն մշտական թերսնումից, մեկը, կրկնում ենք՝ ընդամենը մեկը կունենա բարձրագույն կրթություն: Այնպես որ, եթե աշխարհին նայենք այս դիտանկյունից, ապա պարզ կդառնա, որ համերաշխության, փոխըմբռնման, հանդուրժողության, կրթության պահանջը շատ մեծ է աշխարհում: Անասելի մեծ: Մտորեք այս մասին:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register